Ամերիկացի հայտնի բժիշկ, Փոխակերպող բժշկության համալսարանի հիմնադիր Դևիդ Ագուսը պատմել է այն մասին, թե ինչ պետք է անել առողջությունը պահպանելու և երկարակեցության համար:
«Մի՛ ծխեք. կերե՛ք միայն բնական սննդամթերք, մի կողմ նետե՛ք վիտամինները և հավելումները, սահմանափակվե՛ք ասպիրինով, մի՛ մոռացեք պատվաստումների մասին, հատկապես գրիպի դեմ: Եվ ամենակարևորը, մի՛ մնացեք մենակ, իսկ ճաշին մի գավաթ լավ գինի խմե՛ք», - ասել է Ագուսը:
Բժիշկը նաև խորհուրդ է տվել ավարտել բոլոր տեսակի աշխատանքները քնելուց առնվազն 2 ժամ առաջ, որպեսզի ուղեղը չծանրաբեռնվի, և հարմարավետ ու խաղաղ ննջասենյակ պատրաստել քնի համար:
Ագուսը վստահ է նաև, որ ապագայում բժիշկները կարող են կասեցնել ծերացումը և հատուկ դեղամիջոցներ ստեղծել առանց կողմնակի ազդեցությունների: