Առողջապահություն Տեսանյութեր 

Ծննդատների մասով սկսված գործընթացը շարունակական է լինելու. Արսեն Թորոսյան

analitik.am

Գործող ծննդատներից և մարզային կառույցներից որևէ մեկը չկա, ով տեղյակ չի եղել այն մասին, ինչ հիմա կատարվում է: Սա շատ թափանցիկ, վաղուց սկսված և տրամաբանական գործընթաց է, որը շարունակական է լինելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով ծննդատների փակման մասին ու ներկայացնելով նախապատմությունը:

«Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես են Երևանում տարբեր ծննդատներ բացվում, փոփոխություններ են լինում: Կարող են լինել կարգերի փոփոխություններ: Սա մշտական պրոցես է: Լավ է, որ մենք այնքան մասնագիտական կարողություններ ունենք, որ ունենք նման չափորոշիչներ»,-ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ նույնկերպ պետք է լինի նաև մյուս ծառայությունների դեպքում. «Չի կարող լինել տարեկան օրինակ 1 կամ 10 վիրահատություն»:

«Առողջապահությունը մարդու կյանքի հետ կապ ունեցող ոլորտ է, որտեղ ծավալներն ուղիղ կապ ունեն որակի հետ: Չի կարող լինել ցանկացած ծառայություն ցանկացած ծավալի մատուցմամբ: Ես կարող եմ ուրախացնել, որ ըստ մակարդակների բաժանում ունենք նաև մանկաբուժության մասում: Ունենք 1-ին, 2-ի ա, 2-ի բ և 3-րդ մակարդակի ծառայություններ»,-հավելեց նա։

Նույն շարքից