Գլխավոր Հասարակություն 

Այո՛, պե՛տք է ընդունել, որ եղել է Ցեղասպանություն Թուրքիայում. Ջավիդ Իմամվերդիև

analitik.am

Հայտնի ադրբեջանցի հումորիստ, ՈՒՀԱ «Բաքվի տղաները» 〈«Парни из Баку»〉 լեգենդար թիմի անդամ Ջավիդ Իմամվերդիևը կոչ է արել իր հայրենակիցներին  ապաշխարհել հայերի առջև, գրում է Взгляд.az-ը:

Ապրիլի 24-ին, այսպես ասած «Հայոց Ցեղասպանության» տարելիցի օրը 〈«Այսպես ասած» արտահայտությունը՝ Взгляд.az –ի 〉 հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է, որ կիսով չափ հայ է, և անվանել է այդ օրը «Բոլոր հայերի համար սուգի օր»:

 «Ես կիսով չափ հայ եմ: Մենք աղոթում ենք անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար, նրանց համար, ովքեր սպանվել են միմիայն այն պատճառով, որ հայ են : Հայ ազգի ուժն ու ոգին նրանում է, որ ուր էլ բնակվելիս լինեն ազգի որդիները կամ դստրերը , այս օրը բոլորը միահյուսված են անտեսանելի թելով, որն համայն աշխարհին ցույց է տալիս, թե հնարավոր չէ կոտրել հայ ազգին» - գրել է Կանդելակին:

Այս գրառումն առաջացրել է մեծ դժգոհություն հեռուստահաղորդավարուհու ադրբեջանցի երկրպագուների մոտ, ովքեր իրենց մեկնաբանություններում մատնացույց էին անում իրական ցեղասպանությունը Խոջալուում: Բայց ադրբեջանցիների մեջ գտնվել է մեկը, ով աջակցել է Կանդելակիին՝ կոչ անելով իր հայրենակիցներին ապաշխարհել հայերի առջև: Դա «Բաքվի տղաները» ՈՒՀԱ 〈Ուրախների և հնարամիտների ակումբ/ КВН〉 ադրբեջանական թիմի նախկին անդամ Ջավիդ Իմամվերդիևն է:

«Պատահաբար եմ հայտնվել այս քննարկման մեջ, և, ճիշտն ասած, սարսափած եմ, թե ինչ կատաղությամբ են հայերը ցեխ շպրտում ադրբեջանցիների վրա, վերջիններս էլ իրենց հերթին՝ հայերի վրա», - գրում է Իմամվերդիևը և ավելացնում.- Գուցե հերի՞ք է... Այո՛, պե՛տք է ընդունել, որ եղել է Ցեղասպանություն Թուրքիայում, եղել են Խոջալուն, Սումգայիթը և մեր պատմության այլ ահասարսուռ դրվագներ: Պետք է դա ընդունել և ցավակցել հայերին ու ապաշխարհել նրանց առջև»:

Ըստ հումորիստի՝ մենք շատ վաղ ժամանակներից ապրում ենք միմյանց կողք-կողքի, մեր ընկերներից ոմանց մեջ հոսում է և՛ հայկական և՛ ադրբեջանական արյուն, և, նախկինի պես, արտասահմանում հայերն ու ադրբեջանցիները միասին բիզնես համագործակցություններ են վարում: «Պետք չէ երեխաներին ատելություն սովորեցնել, սերմանել նրանց մեջ թշնամանք, այլ պետք է կրկին փորձել ապրել  այնպես, ինչպես մենք ապրել ենք դարեդար՝ այն է՝ խաղաղության և համերաշխության մթնոլորտում»,- գրում է նա:

Նույն շարքից