Մուամմար Կադաֆիի հսկայական պալատները ժամանակին ահ ու սարսափ էին տարածում լիբիացիների շրջանում: Այժմ Կադաֆիի տներն ու նստավայրերը վերածվել են ավերակների և անգամ օգտագործվում են որպես շուկա՝ թռչուններ ու շներ վաճառելու համար, գրում է The Daily Mail-ը:
Բենղազիում գտնվող Կադաֆիի տան տարածքն այժմ օգտագործվում է որպես աղբանոց, որտեղ քաղաքապետարանը վառում է աղբը: