Մամուլի ակումբ 

«Արվեստագետներն ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի»

analitik.am

«Անալիտիկ» կենտրոնում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած «Արվեստագետներն ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի» թեմայով ասուլիսի ժամանակ թատերագետ Լևոն Մութաֆյանն ասաց. «Վթարի տեղի ունենալու օրվանից մինչև չարաբաստիկ դատավարությունն այս ողբերգության հետ կապված տիրում էր հանցավոր լռություն, հանրային մարդու, գործչի նկատմամբ ձևավորվել էր անտարբերություն: Շաբաթ օրվա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած իրադարձությունները ստիպեցին մեզ պաշտպանել Վարդան Պետրոսյանին: Փորձաքննական եզրակացությունները, դատավոր Սիսակյանի կայացրած վճիռն ապացուցում են, որ անարդար որոշում է կայացվել: Երկար ժամանակ նախաքննչական մարմինը փորձում էր թաքցնել փորձաքննության տվյալները, և իմ կարծիքով այս ողբերգությունը փորձել են շահարկել, ուղղորդել Պետրոսյանի դեմ: Փորձաքննությունը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ կասկածներ, որ ողբերգության մեջ մեղավորության մեծ մասը կրում է Նիվա մակնիշի մեքենան, քանի որ մեքենայի մեջ եղել են 6 հոգի, և այն գտնվել է ճանապարհի բանուկ հատվածում»: 
Մութաֆյանը նշեց նաև, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ պետք չէր կիրառել նախնական կալանքի վճիռ, սա իրավաբանական խախտում է, քանի որ մարդը նոր էր դուրս եկել հիվանդանոցից ու վատառողջ էր: «Պետրոսյանը հանրաjին խոշոր գրոծիչ է, որի նկատմամբ հարգանքն անհրաժեշտություն է: Գործը վերահսկող դատախազ Արամ Թամազյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ դեռևս առանց որևիցե ապացույցի հաստատել է, որ Վարդան Պետրոսյանին ձերբակալելու են: Այս ողբերգությունը չի կարելի դարձնել ցուցապաստառ և ոչնչացնել արվեստագետին: Քաղաքական ուժերից ոչ մեկ այս ողբերգության վերաբերյալ որևիցե բան չի ասել, մինչ դեռ կարող էին: Այսօր ծաղրում են մեր Քրեկան օրենսգիրքը, քանի որ ցանկացած ազատազրկում պետք է հիմնավոված լինի քրեական օրենսգրքով: Այս վճիռր իրավաբանորեն անարդար է, և մեր նախաձեռնութան նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի վերաքննիչ դատարանը կայացնի արդարացի որոշում և խափանման անգրագետ որոշումը փոխվի»: 
Մութաֆյանը տեղեկացրեց նաև, որ արվեստագետները կազմակերպել են նաև ստորագրահավաք, չնայած որ ոմանց մոտ վախ ու անվստահություն կա այս նախաձեռնությանը մասնակցելու հետ կապված: «Մենք չենք ուզում միջամտել քննչական գործողություններին, մեր խնդիրն է պահանջել, որ կայացվի արդարացի որոշում, քանի որ մեր հասարակությունը չի գնում լիսկաների նման բռնության ու սպանության ճանապարհով: Եթե մեր ստորագրահավաքն իր ազդեցությունը չթողնի, հանդիպումներ ենք ունեցել ու ունենալու ենք պատգամավորների հետ , փորձելու ենք գրավի միջոցով Պետրոսյանին ազատել նախնական կալանքից՝ մինչև ապաքինվի և ապացուցվի նրա մեղքը: Եթե դատարանն ապացուցի, որ Պետրոսյանը մեղավոր է այս կամ այն հարցում, թող պատժվի օրենքի խստությամբ, մենք չենք ուզում միջամտել որևիցե վճռի կայացմանը, այստեղ ոչ թե արվեստագետի բացառիկության խնդիրն է, այլ անմեղության կանխավարկածը: Միչդեռ նախաքննչական շրջանում արդեն շատ անարդարություններ ու խախտումներ են եղել»: Մութաֆյանը համոզված է, որ այս գործը հասնելու է մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ գործի նախաքննությունն ու ընթացքը հուշում են, որ թույլ են տրվել բազմաթիվ սխալներ և դեռ լինելու են շատ անարդարություններ: «Մենք չենք խառնվում իրավական գործընթացներին, մենք խնդրում ու պահանջում ենք արդարացի վճիռ կայացնել: Այս վճիռը մեր հասարակության փորձաքարն է, ինչքա՞ն կարելի է թույլ տալ որ անարդար վճիռներ կայացվեն ու բազմաթիվ արդար մարդկանց ճակատագրեր կործանվեն»:

Նույն շարքից