Բիզնես Մամուլի ակումբ Տնտեսություն 

«Քարֆուր» հիպերմարկետը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանում գործող սուպերմարկետների գործունեության և հայ սպառողի գրպանի վրա

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած  «Այս աշնանը Երևանում կբացվի «Քարֆուր» հիպերմարկետը: Ի՞նչ ազդեցություն կունենա այն Հայաստանում գործող սուպերմարկետների գործունեության և հայ սպառողի գրպանի վրա» թեմայով ասուլիսի հյուրերն էին Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը և Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:


 

Վազգեն Սաֆարյանը խոսելով, թե «Քարֆուր» հիպերմարկետը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանում գործող սուպերմարկետների և փոքր ու միջին առևտրային կենտրոնների վրա, ասաց. « «Քարֆուր» հիպերմարկետի գործունեությունն Հայաստանում ունի և՛ դրական, և՛ բացասական կողմ:  Առևտրի այս ձևը ավելի    քաղաքակիրթ է և ավելի  մատչելի գներ կլինեն ապրանքների համար: Սակայն «Քարֆուրը» կարող է վատ անդրադառնալ   տեղական որոշ  արտադրանքնրի արտադրության վրա:  Այդ պատճառով կառավարությունը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկի, որպեսզի տեղական ապրանքները ավելի մատչելի լինեն և իրացվեն սպառողների կողմից: Մենք պետք է չմոռանանք տեղական արտադրողի շահերը: Հայկական կողմը  «Քարֆուրի» հետ պետք է բանակցի, որպեսզի մեր ապրանքները նույնպես  արտահանվեն Ֆրանսիա:  Մեր պատրաստի արտադրանքը հիմնականում Ռուսաստան ենք արտահանում, այն դեպքում, որ  ֆրանսահայերը կուզենային օգտագործել հայկական արտադրության ապրանք, քանի որ  մեր  ապրանքների որակական և համային հատկությունները էկոլոգիապես  շատ բնորոշ են մեր  օրգանիզմին: Օրինակ՝ մեր լոլիկը, մեր վարունգը ավելի լավն ու համեղ են, քան այլ   երկրներում արտադրվածները:


 

Բանախոսը նաև նշեց, որ «Քարֆուրը» կարող է վատ անդրադառնալ փոքր և միջին առևտրային կենտրոնների վրա. «Երբ Երևան Սիթի առևտրային կենտորնները սկսեցին գործել, շատ փոքր առևտրային կենտրոնների գործունեությունը դադարեց»:



Սաֆարյանը շեշտեց, որ պետք է հավասարակշռել արտադրողի շահերն ու սպառողի շահերը, ձեռքբերումներն ու օգուտները:


 

 

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նունպես կարծում է, որ «Քարֆուր»  հիպերմարկետի մուտքը  Հայաստան  ունի և՛ դրական և՛ բացասական կողմեր:  Շատ դրական երևույթ է, քանի որ ֆրանսիական տեխնոլոգիան Հայաստան է ներմուծվելու, քանի որ «Քարֆուրը» ժամանակակից լավագույն տեխնոլոգիան է և  իր հեղինակությամբ երկրորդը աշխարհում. «Այն ավելի քաղաքակիրթ, որակյալ և մատչելի  առևտուր անելու հնարավորություն է տալիս հայ սպառողին, քանի որ տոնավաճառները, փողոցային առևտուրը, որոնք այժմ գործում են  միջնադարյան առևտրային  ձևեր են: Սակայն այն բացասականորեն կանդրադառնա փոքր ու միջին առևտրային կենտրոնների վրա:  Այսօր մենք ունենք քաղաքաշինության  խնդիր, քանի որ  մեր ճարտարապետները կարծում  են, թե կառուցապատել նշանակում է «կառույցով պատել», սակայն նրանք պետք է ահսկանան, որ դա այդպես չէ՝  տարածության մեջ սուպերմարկետները պետք է ճիշտ տեղադրված լինեն,  որպեսզի միջին և փոքր առևտրային կենտրոնները չմեռնեն»:

 


Հարցին՝ «Քարֆուր» հիպերմարկետի մուտքը  ինչպե՞ս  կազդի հայ սպառողի գրպանի վրա, բանախոսը պատասխանեց. ««Քարֆուր» հպերմարկետը կխթանի մրցակցությունը, իսկ  վերջինս  միշտ էլ  էժանացում է բերում :  Կարծում եմ, որ սպառողի գրպանի վրա դրականորեն կանդրադառնա»:

 

 

Նույն շարքից