Մամուլի ակումբ 

Դատական համակարգի վիճակը ՀՀ-ում, և «ԱՍ» արդարադատություն մրցանակաբաշխության կազմակերպման նպատակը և պայմանները

analitik.am

««ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխությունը  հնարավորություն կտա  բացահայտել ոլորտի լավագույններին, հասարակության կարծիքը բարձրաձայնել, ինչպես նաև  բողոքների հիման վրա  կոնֆիդենցիալություն ապահովել:  Մենք կդիմենք համապատասխան մարմիններին, որպեսզի նաև  պարզվեն՝   արդյոք այդ բողոքներն  իրատեսական են, թե ոչ»,- այս մասին այսօր  «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Անալիտիկ» կենտրոնի տնօրեն և «ԱՍ» մրցանակաբաշխության հիմնադիր Անի Հովհաննիսյանը :

 


Խոսելով մրցանակաբաշխության անցկացման, նպատակների և պայմանների  մասին, Անի Հովհաննիսյանը նշեց. «Մրցանակաբաշխության անվանակարգերում   ընդգրկված են դատավորներ, դատախազներ, փաստաբաններ, իրավաբանական  գրասենյակներ,  այսնինքն՝ դատական ողջ համակարգը և ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված մարմինները»:  

 


Հարցին, ինպե՞ս են ընտրվել  մասնակիցները,  «Անալիտիկ» կենտրոնի տնօրենը պատասխանեց. «Ձևավորվել է հանձնաժողով , որը բաղկացած է իրավաբաններից և լրագրողներից, ուսումնասիրություն է անցկացվել, որի  արդյունքում ստացել ենք այն թեկնածուների անունները, ովքեր   նոմինացված են, սակայն էլ ավելի թափանցիկ դարձնելու համար ամենայն հավանականությամբ մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով, որի ժամանակ հենց հասարակությունը կընտրի լավագույն տասնյակին, այնուհետև այդ տասնյակի միջից կընտրվի լավագույն եռյակը»:

 

 Ի պատասխան այն մտահոգությանը, որ առցանց քվեարկությունը կարող է այնքան էլ օբյեկտիվ չլինել, բանախոսը պատասխանեց. «Կա վտանգ, որ հնարավոր է փորձեր անեն քվեարկության արդյունքները կեղծվելու համար,  սակայն մենք  այդ հարցն արդեն լուծել ենք. Անվտանգության բավականին լուրջ  համակարգեր են ներդրված, որոնք ուղղակի  բացառում են ձայների կեղծումը՝ մեր համակարգը ավտոմատ կերպով ջնջում է կեղծված ձայները, որոնք որ տրվել են ավտոմատացված համակարգերի, ԻՓ-ներ փոխող ծրագրերի և այլ ծրագրերի միջոցով:  Քանի որ մեր հիմնական նպատակը օբյեկտիվությունն  ապահովելն է, ուստիև  չենք համագործակցում այլ կառույցների հետ, պատվիրատուներ չկան,  ֆինանսավորումն իրականացնում ենք ինքներս»:

 


Քվերակությունը սկսվելու է հունիսի 6-ին և տևելու է մինչև հուլիսի 6-ը, այնուհետև արդյունքներն ամփոփվելու են, իսկ  մրցանակաբաշխության անցկացման օրը պարզ կլինի արդեն հունիսի վերջին:

 

  «Էքստրա Յուս» ՀԿ-ի  նախագահ Անուշ Հարությունյանը նշեց, որ  Դատական դեպարտամենտը  դատական իշխանության վերաբերյալ զեկույց է ներկայացրել, որտեղ նշվում է, որ դատական գործերի քննությունը իրականացվում է  ողջամիտ ժամկետներում, սակայն քաղաքացիների որոշ տոկոսը բողոքում է, որ դատական գործերը ժամանակին չեն քննվում, հետաձգումներ են լինում  և այլն. «Քաղաքացիական վերաքննիչ դատարանը ստացել է 4500 գործ, որը կազմում է առաջին ատյանի գործերի ընդամենը 14 տոկոսը, այս ստացված գործերից բեկանվել է ընդամենը 1/4 մասը, որը կազմում է ընդամենը 10 տոկոսը: Այսինքն՝ առաջին ատյանի դատարանները սխալական են 10 տոկոս չափով:

 

Վարչական վերաքննիչ դատարանը ստացել է 222-ից ավելի բողոք, որոնցից բեկանվել է ընդամենը 3 տոկոսը և 12 տոկոս է սխալականությունը: Քրեական գործերով  ստացված  2712 բողոքոներից  ընդամենը 1 տոկոսն է սխալական: Մարդու իրավունքների վճռաբեկ դատարանը ստացել է քաղաքացիական և վարչական 174 գործ,  իսկ քրեական պալատը 250 գործ, չնայած այս հարցի վերաբերյալ ՄԻՊ – ը իր տարեկան զեկույցում  նշել է, որ վճռաբեկ դատարանը  վերադարձման գործերով անդրադառնում է մի շարք  հարցերի, որոնց կարող էր անդրադառնալ միայն բողոքը վարույթ ընդունելու ընթացքում»:   

 

Նույն շարքից