Մամուլի ակումբ 

Որքանո՞վ են մեր քաղաքացիները տեղյակ գնված ապրանքը վերադարձնելու իրենց իրավունքից և որքանո՞վ են այն կիրառում

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնոմ տեղի ունեցած ասուլիսի հյուրեն էր սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:


Խոսելով վերջին շրջանում քաղաքացիներից Սպառողների ազգային ասոցիացիա ստացված հեռահաղորդակցության և կապի ոլորտին առնչվող բազմաթիվ բողոք-դիմումների մասին ասաց. «Այսօր կազմակերպությունները ապրում են սպառողի հաշվին և նրանք պետք է նորմալ ծառայություն մատուցեն, որպեսզի սպառողները օգտվն նրանց ծառայություններից: «Orange Armenia-ն խախտում է սպառողների իրավունքները, դա է վկայում Սպառողների ազգային ասոցիացիա ստացված քաղաքացիների բազմաթից բողոքները: «Օրանժը» շատ խնդիրներ ունի , այն լոըրջ թերություններ ունի պայամնագրերի հետ կապված, որոնք բազմաթիվ բողոքենրի առիթ են հանդիսանում, նաև նրանք ոչ պատշաճ որակի ապրանք են տրամադրում սպառողներին:
«Արմենթել ՓԲԸ»-ից մենք ունեցել ենք տան հեռախոսների հաշվին եկած գումարների վերաբերյալ բողոքներ, կարողացանք հասնել նրան, որ այսօր ավտոմատացվել են, կային բողոքներ նաև «Բիլայնի» պայմանագրի հետ կապված: Պայամանգրով սպառողը պետք է ստիպված մեկ տարի օգտվեր դրա ծառայություններից, նույնիսկ այն դեպքում, եթե սպառողին դուր չի գալիս այդ օպերատորը և չի ցանկանում օգտվել նրա ծառայություններից: Այսօր հասանք, նրան, որ «Բիլայնից» օգտվողները կարող են պայամանգիրը խզել, երբ ցանկանում են:


«Վիվասելը» միակ կազմակերպությունն է, որից շատ քիչ ենք դիմում-բողոքներ ստանում: Այն Հայաստանում նորմալ գործող միակ օպերատորն է: Սակայն «Բիլայնն» էլէ կամաց-կամաց նորմալանում:


Բանախոսը խոսելով քաղաքացիների ՝ ապրանքը վերադարձնելու իրենց իրավունքից, նշեց. «Ցանկացած անորակ ապրանք սպառողը վերադարձնելու իրավունք ունի, հատկապես, երբ գործարանային դեֆեկտներ ունի: Մենք այդպիսի շատ դեպքեր ունենք, սկսած կենցաղային պարագաներից , մինչև հագուստ ու սնունդ:Ավելի շատ ուշադրություն ենք դարձնում կոսմետիկ ապրանքներին, լվացքի պարագաներին, որոնք կարող են ալերգիա առաջացնել»:


Ասուլիսին հրավիրված էր նաև Սպառողների ազգային ասոցիացիա բողոք ներկայացած սպառող Իրինա Գասպարյանը, ով հեռախոս էր գնել «Օրանժից», որը անսարք է եղել: Իրինա Գասպարյանի դեպքում «Օրանժը» հեռախոսը վերանորոգման է ուղարկել, չնայած, որ բաժանորդը նշել է, որ չի ցանկանում իր հեռախոսը վերանորոգել: Բացի այդ սպառողն իրավունք ունի վերադարձնել ապրանքը և պահանջել վճարված գումարը: Եթե կողմերը որևիցե դրույթի վերաբերյալ պայմանագրում այլ բան չեն նախատեսել, ապա գործում են օրենսդրության դրույթները: Իրինան կարող էր վերադարձնել ապրանքը , «Օրանժի» կողմից խախտվել է ապրանքի վերանորոգման ժամկետը, քանի որ քսան օր հետո պետք է այն արդեն վերանորոգված լիներ, իսկ իրեն տրվել է քառասուն օր հետո: Եթե տվյալ ժամկետները խախտվել են, ապա Իրինան լիիրավ իրավունք ուներ պահանջ ներկայացնել նույն նմուշի ապրանք ստանալու համար: Իրինա Գասպարյանը հակընդեմ հայցով պահանջվում է անվավեր ճանաչել պայմանագրի 7-րդ կետը, փոխհատուցել բաց թողնված օգուտը և վնասները, բռնագանձել տույժ՝ վերանորոգման ժամկետները խախտելու համար և բռնագանձել Քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները: Պահանջն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 1 միլիոն դրամ. Իինա Գասպարյանը խոսելով «Օրանժի» պայմանագրի մասին, նշեց. « Orange Armenia-ն ներկայացնում է պայմանագիր, որը միանալու պայմանագիր է, որտեղ ներկայացված կետերը քաղաքացիները հնարավորություն չունեն փոխելու: Պայմանագիրը հակասում է Հայաստանի օրենսդրությանը, որը փորձում ենք ապացուցել դատական նիստով: Այս օպերատորը ցանկանում է սպառողից գումար պահանջել, խլել և սպառողը հեռախոսագին է վճարում, անկախ պատճառներից»:

 

Նույն շարքից