Մամուլի ակումբ 

ՌԴ-ում ցանկացած տնտեսական խնդիր անդրադառնում է ՀՀ շուկայի վրա. տնտեսագետ

analitik.am

«Ցանկացած տնտեսական խնդիր, որն առաջանում է Ռուսաստանում, անուղղակի ազդեցություն կարող է ունենալ նաև Հայաստանի տնտեսության վրա: Մենք ունենք երկու միլիարդ բանկային համակարգով Ռուսաստան մուտք գործող տրանսֆերտներ, և բանկային ոլորտում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով մենք կարող ենք ուեննալ որոշակի ֆինանսական ռեսուրսների կորուստ»,- այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:


Ըստ նրա, սակայն, նշված պատժամիջոցները Հայաստանի համար ստեղծում են նաև հնարավորույթուն. հայաստանյան կազմակերպությունները կարող են բարելավել իրենց մրցակցային դիրքերը, օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների ոլորտում: Հնարավոր է, որ դոլարի քանակը Հայաստանում նվազի կամ փոխարժեքի որոշակի տատանում լինի, տրանսֆերտները լինեն ռուսական ռուբլով, սակայն սա էական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի վրա: Անդրադառալով Ռուսաստան-Արևմուտք հակադարձ պատժամիջոցների ազդեցությանը համաշխարհային տնտեսության վրա, բանախոսը նշեց. «Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները բացասկան ազդեցություննե կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի տնտեսության վրա:


Այժմ համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումները բավականին նվազել են: Այս սանկցիաները լուրջ խնդիր են ՌԴ-ի համար և բացասական են ազդելու դրա տնտեսության վրա: Այս հանգամանքը ստիպում է ենթադրել, որ այդ սանկցիաների կիրառումը բացասական ազդեցություն կունենան բոլոր երկրների տնտեսության վրա»: Ըստ տնտեսագետի՝ խնդիրն այն է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կիրառվում են տարբեր ոլորտներում. «Պատժամիջոցները այժմ փորձում են տեղափոխել նավթի գնի իջեցման դաշտ, ռազմաարդյունաբերական ոլորտ, հետևաբար՝ դրանք ազդելու են ՌԴ-ի ռազմական ուժի թուլացմանը, իսկ նավթի դեմ ուղղված սանկցիաները՝ հետագա պրոյեկտների ու ՌԴ-ի ֆինանսական շուկաների թուլացմանը, բանկային ոլորտում կիրառվող սանկցիաները՝ կոնկրետ վարկավորման ժամանակահատվածի կրճատումը, ազդելու է Ռուսաստանի բիզնեսի զարգացման վրա»:


Վ. Խաչատրյանը շեշտեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դոլարը Ռուսաստանի տնտեսության մեջ պակասում է, հետևաբար մտածելու տեղիք է տալիս, որ ռուսական ռուբլին կարժեզրկվի. «Պետք է հաշվի առնել նաև այն, թե ինչքան ժամանակ կդիմանան սանկցիաներ կիրառողները: Շատ դեպքում սանկցիաները կիրառվում են նավթի գնի իջեցման տեսանկյունից, ԱՄՆ այս պրոցեսը չի կարողանալու երկար պահել, քանի որ այն բացասական ազդեցություն կունենա, երբ նավթի գինը սկսեն բարձրանալ: Առանձին ապրանքատեսակների հետ կիրառվող սանկցիները, օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների, երկար չեն կարող տևել, ՌԴ-ն կկարողան այն շուտ կանխել: Ռազմական բնույթի սանկցիաները համագործակցական բնույթի են, այնքան էլ բացասական չեն անդրադառնա Ռուսաստանի վրա, Ռագոզին նույնես գտնում էր, որ ՌԴ-ի կողմից բավականին մեծ պոտենցիալ կա ռազմաարդյունաբերական ոլորտում»:


Տնտեսագետն, անդրադառնալով «Մրցունակության համաշխարհային զեկույց 2014-2015»-ին, հիշեցրեց, որ Հայաստանն իր դիրքերը զիջել է. «Հայաստանը հիմնականում ճգնաժամային իրավիճակներում է կորցրել իր դիքրը, այս տարվա արձանագրված անկումն ավելի մեծ է: Մենք մրցունակության տեսանկյունից ավելի արագ անկում ենք ապրում, քան աճ գրանցում: Նշանակում է, որ մեր կազմակերպույթունները իրենց մրցունակ դիրքերը կորցրել են: Հայաստանի աշխատուժի շուկայի մրցունակությունը քսանչորս կետով իջել է, ֆինանսական շուկայի զարգացվածությունը ունի մեծ խնդիրը: Ելնելով այս արդյունքներից՝ առաջիկա ժամանակահատվածում մեր տնտեսությունը աճի հնարավորույթուն չի ունենա և այն մեզ համաշխարհային շուկայում մրցունակ չի դարձնում: Պետք է քայլեր իրականացնել, ռեսուրսները արդյունավետ օգտագործել, առաջընթաց ունենալու համար»:

Նույն շարքից