Մամուլի ակումբ 

Հայաստանի այօրվա խնդիրը ոչ թե Սահամանադրությունն է, այլ Հայաստան ներդրումներ բերելը

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնի  հյուրն էր  ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

 

 Խոսելով Հայաստանի տնտեսության ներկա վիճակի մասին,  նա նշեց. «Ներկա տնտեսական վիճակը գնահատելիս պետք է ասել, որ միջանկյալ փուլում ենք գտնվում դեռևս և այդ պատճառով էլ,  վերջնական արդյունքի մասին դեռ չեմ կարող խոսել: Նշեմ, որ Հայաստանում ներդրումների իրականացման ծավալը գահացուցիչ չէ, իհարկե, կառավարությունը որոշակի մոտեցումներ ցուցաբերում է, սակայան դեռ արդյունքը չենք զգում: Այստեղ խնդիրը ոչ թե մասնագիտական դաշտում է, այլ քաղաքական կամքի ցուցաբերման հարցում: Պետք է ապահովել ներդրումների անվտանգությունը, որոնք կունենան արդյունավետություն: Նաիրիտի նման հսկայի վերագործարկման համար հինգ հարյուր դոլար ներդրւմ է հարկավոր, սակայն մեր երկրում ոչ ոք այս ներդորւմը չի կատարում, որովհետև երաշխիքներ չկան:   Եթե կարողանանք ՀՀ-ում ապահովել խոշոր ընկերությունների ներդրումների գրավում, ապա որոշակի հաջողությունների կհասնենք:  Խոշոր ներդրումները վախենում են անկայուն վիճակից: Ներդրումներ կատարելու  երաշխիքները պետք է օրինակի վրա ցույց տալ, այսօրվա ՀՀ տնտեսության ու տաս տարվա տնտեսության տարբերությունն այն է, որ մենք ունենք մենաշնորհման շուկաներ և դրանք պետք է ազատագրվեն: Երբ որ կլինի ազատ դաշտ, այդ ժամանակ էլ կլինեն ներդրումներ: Պետք է դաշտն այնքան ազատ լինի, որ  ներդրում անելուց հետո, եթե ուզենաս այն տեղափոխել այլ երկիր, ապա որևիցե խնդիր չունենաս: Այսօր գործարարների հիմնական խնդիրն այն է, որ արդյունաբերության ծավալները չեն աճում, քանի որ նրանք մի քանի տարի առաջ վարկեր են վերցրել, և այժմ  ծանրաբեռնվել են դրանց տակ և այլևս չեն կարողանում վերցնել այլ վարկ: Մեր ձեռնարկատերերը մնացել են միայնակ իրենց վարկերով:  Հայաստանի այօրվա խնդիրը ոչ թե Սահամանադրությունն է , այլ Հայստան ներդրումներ բերելը, քանի որ այսօր մեծ խնդիր է՝ Հաայստանում ներդրում անելիս  կշահես, թե կկորցնես: Պետությունը պետք է համալիր ծրագիր իրականացնի բանկային վարկերի իջեցման վերաբերյալ»:

 

 

 

Խոսելով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին և Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցության մասին, բանախոսը նշեց. «Պետք է միանգամից նշեմ, որ առանձնացնում եմ  երեք  հիմնական ուղղություն՝  բանկային համակարգի պատժամիջոցներ, բարձր տեխնոլոգիական մեքենասարքավորումների ներկրումների ոլորտի վրա ազդող սանկցիաներ, ռադիոմիկրոէլեկտրոնիկայի միջոցների մատակարարման դադարեցում: Ռուսաստանը  արգելել է եվրոպական ապրանքատեսակների ներկրումը, Ռուսաստանը այժմ խոշորածավալ   պայամանագրեր է կնքում որոշ երկրների հետ: Հարցն այն է, արդյոք  Հայաստանը կարող է օգտվել այս իրավիճակից, թե ոչ: Եթե այս սանկցիաները պեք է բերեն Ռուսաստանի տնտեսության թուլացմանը, ապա, պարզ է, որ  Հայաստանի վրա որոշակի ազդեցույթուն նույնպես  կունենան՝ տրանսֆերտների քանակը կարող է կրճատվել, խոշորագույն բանկերի կորպորացիաների հետ  կարող են խնդիրներ առաջանալ:  Գյուղատնտեսական ապրանքների արտահանումը միակ  լավ բանն է, բայց  Հայաստանում այդ ապրանքների ոչ բավարար ծավալի պատճառով այս ոլորտում հաջողություններ ունենալ չենք կարողանա: Քանի որ հարյուր հազարավոր հայեր աշխատում են Ռուսատանում, սանկցիները այդ առումով կազդեն ՀՀ քաղաքացիների վրա նույնպես»:

 


Խոսելով ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին, նա նշեց.  «Հայաստանի անդամակցությւոնը այս կառույցին, ԵՏՄ երկրների համար  ոչ թե ունի տնտեսական, այլ քաղաքական նշանակություն:  Ընտրելով Եվրասիական միությւոնը, Հայաստանը  նախընտրեց անվտանգության ռեժիմը: Մեր երկիրը Ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում կարող է ունենալ դրական նախադրյելներ, սակայն բասացականները չեն բացառվում նույնպես: Հայաստանը  առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, մեր մաքսատուրքերը ցածր են , սակայն մեր մաքսատուրքերը բարձրանում են՝  մտնելով ԵՏՄ»,-հավելեց բանախոսը:

 

 

 

Նույն շարքից