Բարի օր 

Օրվա ծնունդը. Անահիտ Բայանդուր

analitik.am
Թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը ծնվել է Երևանում 1940 թ. փետրվարի 15-ին։ 1962թ.-ին ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանչական բաժինը։ 1967-ին, տարվա լավագույն թարգմանության համար, արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակին (Հրանտ Մաթևոսյանի պատմվածքների թարգմանության համար)։
 

Նրա թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել Դերենիկ Դեմիրճյանի «Պատմվածքների ժողովածուն», (Մոսկվա, 1964, ժողովածուի մեջ մտնող մանրապատումները թարգմանել է Անահիտ Բայանդուրը), Գուրգեն Մահարու «Չարենց-Նամե» (Մոսկվա, 1966, 1967), Գեղամ Սևանի «Բյուրեղյա դղյակ» (Մոսկվա, 1966), Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» (Մոսկվա, 1967), «Օգոստոս» (Մոսկվա, 1973), «Հացը և բառը» (Մոսկվա, 1974), Կամարի Տոնոյանի «Անիծյալ անձրևը» (Մոսկվա, 1976), Զորայր Խալափյանի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (Մոսկվա, 1971), Հրաչյա Քոչարի «Նահապետը» (Մոսկվա, 1974, թարգմանության հեղինակակաից Հակոբ Սալախյան), «Ավանդապատումը» (Երևան, 1979), Աղասի Այվազյանի «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Մոսկվա, 1976), Հրանտ Մաթևոսյանի «Հատընտիրը» (Մոսկվա, 1980), Ստեփան Զորյանի «Պատմվածքները» (Մոսկվա, 1977), Հովհաննես Թումանյանի նամականին, պատմվածքներն ու հեքիաթները (Երևան, 1969)։

Ա. Բայանդուրը եղել է Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, որից հետո սկսել է զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ։ 1992 թվականին Անահիտ Բայանդուրին շնորհել է Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության միջազգային մրցանակ։

Նույն շարքից