Քաղաքականություն 

Ինչու է Ռուսաստանը ներում այլ երկրների պարտքերը, բայց չի ներում Հայաստանին

analitik.am

Այսօր՝ հունվարի 23, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, խոսելով Ադրբեջանին ռուսական զենքի հերթական քանակի վաճառքի մասին և այն մասին, թե արդյո՞ք ուժերը կբալանսավերվեն, եթե Հայաստանը վերջին վարկային պայմանագրով զենք ձեռք բերի Ռուսաստանից, ասաց, որ պետք չէ ուղղակի գնալ մեկին-մեկ զենք գնել: Պետք է հասկանալ, թե ինչ ունի Ադրբեջանը:

Նրա խոսքերով, շարքային քաղաքացիները չեն կարող իմանալ, թե ինչ զենք ունի Ադրբեջանը, սակայն մեր հատուկ ծառայությունները պետք է իմանան դա և ըստ դրա էլ պետք է հասկանալ, թե ինչ զենք պետք է ձեռք բերել: Եթե ամեն ինչ ճիշտ արվի, Պողոսյանի խոսքերով, Երևանը կարող է ոչ միայն բալանսավորել, այլ նաև մի բան էլ առաջ անցնել:

ԱԺ նախկին պատագամավորը նշեց, որ տրված վարկով չի պարտադրվում ինչ-ինչ տեսակի զենքեր գնել, սահմանափակումներ չկան:

Ասուլիսին ներկա քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ բարձրացրեց այն հարցը, թե ինչու է Ռուսաստանը ներում այլ երկրների պարտքերը, սակայն դա չի անում Հայաստանի մասով:

Պարոն Գրիգորյանը մասնավորապես նշեց, որ Ռուսաստանն օրեր առաջ ներեց Ղրղզստանի 250 միլիոն դոլարի պարտքը: Բացի դրանից, այն ժամանակ, երբ Ղրղզստանը միացավ ԵԱՏՄ-ին, Ռուսաստանն այդ երկրին տրամադրեց 1 միլիարդ 250 միլիոն դոլարի վարկ:

Քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը ներեց նաև Կուբայի 8 միլիարդ վարկը, Սիրիայի՝ 20 միլիարդ: Գրիգորյանն ասաց, որ պետք է հասկանալ, թե ինչու են մյուսներին ներում, իսկ Հայաստանից վերցնում պարտքի դիմաց:

Պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի այս զենք գնելու համար վերցված վարկի դիմաց էլ Ռուսաստանն ինչ-որ բան չվերցնի Հայաստանից:

 

 

Նույն շարքից