Բարի օր Հասարակություն 

Մարկ Ցուկերբերգը պատասխանում է Կոնգրեսի անդամների հարցերին

analitik.am

Amerikayidzayn.com-ը գրում է. ԱՄՆ-ի Կոնգրեսում երեքշաբթի օրը սկսվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգի մասնակցությամբ լսումների շարք։ Լսումները հրավիրվեցին, երբ պարզ դարձավ, որ Թրամփին աջակից Cambridge Analyticaքաղաքական կազմակերպությունը 2Օ16 թվականի ընտրությունների ժամանակ մուտք է գործել 87 օգտատերերի անձնական հաշիվներ։

Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնատար անձինք անցյալ տարվա աշնանը ստիպված էին պատասխանել 2Օ16 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված շատ սուր հարցերի։ Սակայն Cambridge Analytica կազմակերպության կողմից 87 միլիոն օգտատերերի տվյալները ձեռք բերելու փաստը այսօր Կոնգրես է հրավիրում գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգին։ Եվ օրենսդիր մարմնի անդամներն այսօր ավելի շատ ակնկալում են բացատրություններ, քան զղջման խոսքեր։

Խնդիրը Ֆեյսբուքի կողմից առաջարկված հավելվածների միջոցով օգտատերերի անձնական տվյալները ստանալու փաստի մեջ է։ Այդ միջոցով է Cambridge Analytica-ն ստացել տեղեկություններ ընտրողների քաղաքական հայացքների ու կրոնական ուղղվածության մասին։

Օրենսդիրներն այժմ ուզում են հասկանալ, թե արդյոք Ֆեյսբուքը չի անտեսել Սպառողների պաշտպանությունն ապահովող դաշնային ծառայության 2Օ11 թվականին ընդունած որոշումը, ըստ որի օգտատերերին տրվում են երաշխիքներ, որ սոցցանցերի կողմից ներկայացվող մյուս հավելվածները կարող են մուտք գործել միայն այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են այս սոցցանցերի գործունեության համար։

«Սակայն նրանք ակնհայտորեն ոչ մի պատշաճ ջանք չեն գործադրել երրորդ կողմի որեւէ հավելվածի մշակման վրա», ասում է Ջորջթաունի համալսարանի իրավագիտության բաժնի դասախոս Դեյվիդ Վլադեկը:

Բացի այն, որ օրենքը ոտնահարելու պատճառով Ֆեյսբուքին կարող է ներկայացվել մեծ տուգանքներ մուծելու պահանջ, Կոնգրեսը նաեւ պիտի պարզի, թե ինչպես է այս սոցցանցը պատրաստվում ապագայում պաշտպանել իր օգտատերերի գաղտնիությունը։

Մարք Ռոթենբերգը, որը գործուն մասնակցություն է ունեցել այս օրենքն ընդունելու գործում, լավատեսորեն է մոտենում խնդրին։

«Այս բացահայտումները Կոնգրեսին կստիպեն նոր օրենքներ ընդունել համացանցում մարդկանց մասին տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու համար», ասում է նա ու ավելացնում, որ Ֆեյսբուքը պիտի կրի պատասխանատվություն մարդկանց մասին տեղեկություններ ձեռքբերելու հարցում։

Առաջարկ, որը Ֆեյսբուքի գործադիր տնօրեն Ցուքերբերգին կներկայացվի չորեքշաբթի՝ լսումների երկրորդ օրվա ընթացքում։

 

Նույն շարքից