Բարի օր Հասարակություն 

Ֆինանսների նախարարն առաջարկում է չհետաձգել կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը. Ի՞նչ է դա նշանակում

analitik.am

Այսօր կառավարության նիստում քննարկվելու է  «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկը:

Առաջարկվում է.

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 81֊րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 և 8.2 մասերով.

«8.1. Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկի համարժեք կարգավորումներ նախատեսելը, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար սույն օրենքի 6֊րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին և 2֊րդ կետերով նախատեսված  սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12500 դրամ, կատարում է պետությունը։

8.2. Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկի համարժեք կարգավորումներ նախատեսելը, սույն հոդվածի 8․1 մասով նախատեսված անձանց համար կատարվող կուտակային վճարի և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37500 և տարեկան 450 000 դրամը։»։

Հոդված 2․ Սույն օրենքի անցումային դրույթները և սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1․ Սույն օրենքը տարածվում է սույն թվականի հուլիսի 1-ից հետո  առաջացող սոցիալական վճարի պարտավորության վրա։

2․Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ին:

Սա նշանակում է, որ ՀՀ Ֆինանսաների նախարարությունն առաջարկում է ոչ թե մեկ տարով հետաձգել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը՝ ինչպես առաջարկում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, այլ կիրառել պարտադիր բաղադրիչն հետևյալ կերպ՝ կուտակվող եկամտի 10 տոկոսից  2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Գործող կարգավորմամբ, անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։

Հետաքրքիր է, թե ինչ արձագանք կստանա ՀՀ ֆինանսների նախարարի կողմից ներկայացվող  այս առաջարկը կառավարության նիստի քվեարկության ժամանակ:

Նույն շարքից