Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ընտրախախտումների դեմ պայքարի մասին օրինագիծն ընդունվեց փոփոխություններով

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կառավարության կողմից Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Ելույթով հանդես եկավ Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ով ներկայացրեց նախագծում կատարված փոփոխությունները։

Ա․Հովհաննիսյանն ասաց, որ առաջին ընթերցմամբ ընդունված այս նախագծերի փաթեթը ենթարկվել է փոփոխությունների, որոնք պայմանավորված են դահլիճում հնչեցրած մտահոգություններից։

Առաջին կարևոր փոփոխությունը վերաբերում է քվեարկության արդյունքի բացահայտմանը վերաբերող դրույթին, որտեղ շահադիտական դրդումներից նախատեսված էր նաև նախապես տրված խոստումի հիման վրա քվեարկության արդյունքի գաղտնիքի բացահայտումը և այդ բացահայտման միջոց էր նախատեսված նաև այլ առարկաների բացահայտմամբ այդ գաղտնիքի խախտումը. «Մենք ընդունեցինք այն մտահոգությունները, որոնք հնչեցին երեկ ազգային ժողովի նիստի ժամանակ և փոփոխություն կատարեցինք այս կետում: Նախ հանեցինք «նախապես տրված խոստումի» բառերը և թողեցինք, որ անձը միայն շահադիտական դրդումներով պետք է բացահայտի քվեարկության արդյունքը և այն էլ փաստաթղթի, լուսանկարահանման կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվությունը բացահայտելու միջոցով, այսինքն այլ առարկաների միջոցով բառերը դուրս հանվեցին նախագծից ապահովելով իրավական որոշակիությունը»,-նշեց նախարարի տեղակալը։

Հաջորդ կարևոր փոփոխությունը կատարվել է կաշառք տալու առաջարկն ընդունելու մասին ձևակերպման մեջ․ «Թերևս սա առևտրային կաշառք հոդվածներում ևս կա, կա նաև հասարակ կաշառք հոդվածներում, բայց այստեղ կաշառք ստացողները կոնկրետ պաշտոնատար անձինք են, իսկ հասարակ ընտրողի մոտ տարընթերցման հնարավորություն կար։ Այդ իսկ պատճառով այս փուլում որոշեցինք, որ կաշառքի առաջարկն ընդունելու այս ձևակերպումը դուրս է գալիս նախագծից և մնում է միայն այն ինչ-որ կար 2015 թվականից հետո այսինքն կաշառք ստանալը կամ կաշառք պահանջելը»,- ասաց Ա․Հովհաննիսյանը։

Մյուս փոփոխությունը կատարվել է ընտրակաշառք տալուն վերաբերող հոդվածի սանկցիայում։ Նախագիծը նախատեսում էր երեք հազարապատիկից չորս հազարապատիկը սանկցիան և այստեղ վրիպակ կար, քանի որ քրեական օրենսգիրքը տուգանք պատժատեսակի մաքսիմում շեմը սահմանում է երեք միլիոնը․ «Այստեղ սանկցիան փոխեցինք և երեք միլիոնից չորս միլիոն դրամ սանկցիան դարձրեցինք երկուսուկես միլիոնից երեք միլիոն դրամ սանկցիան։ Բացի այդ, տուգանքից և ազատազրկումից բացի նախատեսինք նաև կալանք սանկցիան երկուսից երեք ամիս ժամկետով, այսինքն դատարանն ունի հնարավորություն գնահատելու արարքը և որոշելու անձը պատասխանատավության է ենթարկվելու տուգանքով, կալանքով թե ազատազրկմամբ»,-հավելեց տեղակալը։

Մյուս փոփոխոությունը կատարվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Նախագծից հանվեց երրորդ հոդվածը, որը վերաբերվում էր հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերին վճարովի եթերաժամանակ տրամադրող այլ լրատվամիջոցի վարքագծին․ «Այս հոդվածն ամբողջությամբ դուրս հանվեց նախագծից, որն այլևս տարընթերցման տեղիք չի տալիս»,-ասաց Հովհաննիսյանը։

Եվ վերջին փոփոխությունը վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան փոփոխությունն էր, որով վարչական պատասխանատվություն էր նախատեսվում քվեարկության վայրում, քվեարկության խցիկում գտնվող անձի կողմից իր վկայականը ոչ տեսանելի ձևով կրելուն․ «Այստեղ չկար մեղքի ձևը, և հաշվի առնելով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի առանձնահտակությունները, եթե չկան մեղքի ձևը նշանակում է այդ արարքը կարող է նաև անզգուշությամբ կատարվել։ Մինչդեռ բնականաբար արդարացված չէր լինի անձին վարչական պատասխանատվության ենթարկել, եթե այդ բաջն ինքն անզգուշությամբ է այնպես կրել, որ տեսանելի չի եղել երրորդ անձանց համար, դրա համար այս հոդվածի դիսպոզիցիայում սահմանեցինք մեղքի հստակ ձև այսինքն արարքը պետք է կատարվի դիտավորությամբ, որպեսզի անձը ենթարկվի վարչական պատասխանատվության»,- իր խոսքն եզրափակեց Ա․Հովհաննիսյանը։

Նույն շարքից