Միջազգային 

Ի՞նչ պետք է անեն կովկասյան երկրները Արևելյան գործակցության գագաթաժողովին. «Transitions Online»

analitik.am

Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի վեց երկրների պաշտոնյաներ կհանդիպեն ԵՄ ներկայացուցիչների հետ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում: Այս գագաթաժողովը հիասթափություն կբերի, քանի որ չորս երկրներից երկուսը, որոնք պետք է ԵՄ  հետ համաձայնագրեր պետք է կնքեն, արդեն հրաժարվել են: Ուկրաինայի որոշումից հետո կասեցնել ազատ առեւտրի պայմանագրի շուրջ աշխատանքները եւ Հայաստանի որոշումից հետո միանալ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը,  մնում են միայն Վրաստանը եւ Մոլդովան, որոնք պատրաստվում են վավերացնել համաձայնագրերը, որոնք պարտավորում են իրենց կառավարություններին քաղաքական, իրավական եւ տնտեսական բարեփոխումներ անցկացնելու եւ ջանքեր գործադրել կոռուպցիայի դեմ պայքարում՝ ստանալով առեւտրային կարեւոր արտոնություններ կամ թեթեւացնել իրենց քաղաքացիների մուտքը ԵՄ:

Այս տարի գործարքը չի կայանա Հայաստանի համար: Նա պատրաստվում էր վավերացնել ԵՄ հետ համաձայնագիր, որը ներառում է ազատ առեւտրի մասին պակտի, սակայն սեպտեմբերին կտրուկ որոշեց է միանալ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը: Ռուսաստանը հսկայական իշխանություն ունի Հայաստանում՝ լինելով էներգիայի մատակարար եւ պոտենցիալ հակակշիռ ավելի հզորացող եւ ռազմականացված Ադրբեջանին, որը Հայաստանի վատագույն թշնամին է Լեռնային Ղարաբաղի համար պայքարում: 2012 թ. հարցման համաձայն՝  հայերի 54 տոկոսը կողմ է ԵՄ անդամակցությանը, 11 տոկոսը դեմ է , իսկ 22 տոկոսն անտարբեր է այս հարցի հանդեպ:

Ադրբեջանը չի դիտարկում անդամակցությունը ԵՄ-ին: Ադրբեջանի եւ ԵՄ միջեւ պաշտոնական հարաբերությունները կարգավորվում են 1999 թ.-ին կնքված համագործակցության մասին համաձայնագրով, որի նպատակն է Ադրբեջանում նպաստել ժողովրդավարության եւ ազատ շուկայական տնտեսության զարգացմանը: Այս տարի Ադրբեջանում պաշտոնական անձինք ասում են, որ վստահ են մուտքի արտոնագրերի կարգի պարզեցման համաձայնագրի ստորագրման վրա այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են մեկնել ԵՄ: Սակայն փոփոխությունները ուժի մեջ կմտնեն միայն հետադարձման մասին համաձայնագրի ստորագրումից հետո, ինչը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի: Բաքուն ձգտում էր, որպեսզի «արդիականացնող համաձայնագրի» կնքումը քաղաքական ռեֆորմների, անվտանգության, էներգետիկայի, տրանսպորտի ու այլ հարցերի շուրջ առանձնացվի ընթացիկ բանակցություններից: Այս հույսերը Բրյուսելը վերացրեց օգոստոսին, երբ պնդեց այդ երկու համաձայնագրերի կնքումը: Հորիզնում առայժմ չի երեւում Ասոցացման համաձայնագրի կնքման ամսաթիվը:

Վրաստանը ծրագրում է վավերացնել ԵՄ հետ համաձայնագիրը, որն ուղղված է վրացական օրենքները եվրոպականին համապատասխանեցնելուն ու անցկացնել բարեփոխումներ որոշ բնագավառներում, այ թվում նաեւ ազատ առեւտրի վերաբերյալ: Վավերացման գործընթացը վկայում է, որ երկու կողմն էլ համաձայն են համաձայնագրի տեքստի ու նպատակների հետ: Մինչեւ հաջորդ տարի այն կնքեն, կողմերը կպատրաստվեն դրա իրագործմանը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝  «Transitions Online»

Նույն շարքից