Բարի օր Հասարակություն 

Արսեն Թորոսյանի նշած բոլոր երկրներում հակածխախոտային օրենքին հաջորդել է մարիխուանայի օրինականացմանն ուղղված գործընթացը

analitik.am

Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրինակներ բերեց տարբեր երկրներից, որտեղ հակածխախոտային օրենքի ընդունումը և ծխախոտի գնի բարձրացումը դրական արդյունքներ է ունեցել: Analitik.am-ն ուսումնասիրեց այդ երկրները և մի հետաքրքիր օրինաչափություն հայտնաբերեցինք: Արսեն Թորոսյանի հիշատակած բոլոր երկրներում, երբ ծխախոտի դեմ ագրեսիվ պայքար է սկսվել, դրանից հետո պարտադիր անցում է կատարվել մարիխուանայի օրինականացման գործընթացին: Այսպես.

Ֆիլիպիններում արդեն քննարկվում է բժշկական մարիխուանայի օրինականացումը, նպատակ կա ստեղծելու հատուկ հաստատություններ, որոնք մարդկանց մարիխուանա  պարունակող տարբեր դեղորայքային բուժում կնշանակեն: Նշենք, որ բազմաթիվ նյութեր կան համացանցում այն մասին, թե ինչպես է Ֆիլիպիններում մարիխուանայի դրական կողմերի մասին քարոզչություն իրականացվում: Ներկայացնում ենք ընդամենը մի քանիսը.

Նույն պատկերն է նաև Բրազիլիայում, որտեղ հակածխախոտային խիստ օրենսդրությունից հետո սկսվել է մարիխուանայի օրինականացման գործընթացի քարոզչություն՝ սկզբնական շրջանում որպես դեղամիջոց  կիրառելու թույլտվություն, ապա նոր կսկսվի մարիխուանայի օգտագործումը թույլատրելու գործընթաց, ինչպես եղել է Կանադայում, ԱՄՆ որոշ նահանգներում և այլ երկրներում:

Արսեն Թորոսյանի նշած հաջորդ երկիրը Ռումինիան է, որտեղ նույնպես տեսնում ենք նույն պատկերը: Հակածխախոտային օրենքի ընդունումից հետո սկսվել է մարիխունայի օրինականացման գործընթաց.

Ռուսաստանում նույնպես փորձ է արվել մարիխուանան օրինականացնելու քարոզչություն իրականացնել Ալեքսեյ Նավալնիի, ով, ըստ որոշ տեղեկությունների, ֆինանսավորվում է Սորոսի Բաց հասարակության հիմնադրամների կողմից, և վերջինիս թիմի կողմից: Նշենք, որ Ռուսաստանում մարիխունան օրինականացնելու պահանջով երթ էր կազմակերպել Նավալնու թիմակից Արկադիյ Չապլիգինը, սակայն դեռևս չի ստացվում Ռուսաստանում առանձնապես հաջողություններ գրանցել մարիխուանայի օրինականացման հարցում, չնայած այդ ուղղությամբ ակտիվ քայլեր արվում են: Նշենք, որ ՌԴ-ն անցանկալի է համարել Սորոսի Բաց հասարակության հիմնադրամների գործունեությունն իր երկրի տարածքում, գուցե այդ պատճառով էլ չի ստացվում ավելի ակտիվ քարոզչություն ծավալել մարիխուանայի օրինականացման հարցում.

Մի հետաքրքիր փաստ նույնպես հայտնաբերեցինք, պարզվում է՝ հակածխախոտային օրենքի համար ֆինանսավորում տրամադրող կառույցը՝ National Cancer Institute-ը, մի կողմից ֆինանսավորում է տրամադրում հակածխախոտային օրենքն անցկացնելու համար, մյուս կողմից ֆինանսավորում է մարիխուանայի շուկայում վաճառքի, մարկետինգային և այլ կարգավորումներն ուսումնասիրելու համար: Այստեղ ուշադրություն է պետք դարձնել նրան, որ ոչ թե մարիխուանայի օգտագործման սահմանափակման, արգելմանն ուղղված ուսումնասիրություն է ֆինանսավորում, այլ՝ շուկայի կարգավորման:

 

Փաստացի, բոլոր երկրներում, որտեղ ընդունվել է հակածխախոտային օրենքը, որով ագրեսիվ պայքար է մղվել ծխելու դեմ, հաջորդել է մարիխուանայի օրինականացման գործընթացը, ինչից էլ կարող ենք եզրահանգել, որ Հայաստանը նույն ճանապարհով է շարժվում, առավել ևս, երբ Թորոսյանը որպես օրինակ բերում է վերոնշյալ երկրները, հետևաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ է դա գաղտնի պահվում հասարակությունից, ինչո՞ւ համապատասխան մարմինները չեն բացահայտում իրենց իրական նպատակները, այլ հայտարարում են, թե իբր առողջության մասին մտահոգված են լծվել այս գործին:

Նույն շարքից