Հասարակություն 

Թունավոր օձի կծելուց հետո ուժեղ ցավ ես զգում, իսկ ոչ թունավոր օձից` ընդամենը կծոց. Սողունաբան

analitik.am

Հայաստանում բնակվում է 23 տեսակի օձ, որից միայն 4-ն են թունավոր. Դարևսկու իժը, լեռնատափաստանային իժը, կովկասյան գյուրզան և հայկական իժը: Այս մասին Analitik.am-ին ասաց Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

Ըստ նրա, Դարևսկու իժի և լեռնատափաստանային իժի կծոցը մարդու կյանքի համար վտագավոր չեն, իսկ թունավոր օձի կծելուց մեկ րոպե հետո առաջանում է ուժեղ ցավ, որով հնարավոր է կողմնորոշվել թունավոր օձ է կծել, թե ոչ: Ոչ թունավոր օձի կծոցից ընդամենը՝ թեթև կծոց:

«4 թունավոր օձերը բոլորը միասին Հայաստանում որևէ տեղ չեն հանդիպում, Դարսևկու իժը հանդիպում է  միայն Արփի լիճ ազգային պարկի տարածքում և 4 թունավոր օձերից բացառությմաբ կովկասյան գյուրզայի ընդգրկված են Կարմիր գրքում»,-ասաց Աղասյանը:

Նա նաև հավելեց, որ  թունավոր օձի 3 տեսակը հանդիպում է Քասախի կիրճում, Շիկահող արգելոցում, Խոսրովի արգելոցում:

Սողունաբանն առաջարկում է օձ տեսնելուց կտրուկ շարժումներ չանել, օձն ինքը կհեռանա, պետք է հատկապես օձաշատ վայրերում ուշադիր լինել և առաջինը նկատել օձին, հակառակ դեպքում օձերը կծում են պաշտպանվելու համար:

«Գյուրզան վտանգավոր օձ է, ցածրադիր վայրերում է հանդիպում,  պետք է զգույշ լինել: Օձերի համար կա օպտիմալ ջերմաստիճան 25-27 աստիճանը, իսկ շոգ օրերին հուլիս-օգոստոսին, երբ ջերմաստիճանը բարձր է մինչ 30 աստիճան, օձերն ավելի շատ պատսպարվում են ստվերոտ վայրերում, աղբյուրներիր մոտ, անցնում են ցերեկային և գիշերային կենսակերպին»,-ասաց Աղասյանը՝ հավելելով, որ հուլիս-օգոստոս ամիսներին հատկապես պետք է նաև գիշերները զգույշ լինել, քանի որ հնարավոր է օձերի հանդիպել:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից