Բիզնես 

Արդյոք Հայաստանում կբարձրանա՞ ձկան գինը

analitik.am

Արարատյան դաշտի ձկնաբուծական ֆերմաները պետք է խնայողաբար օգտագործեն արտեզյան ջրերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ խորհրդարանում ներկայացնելով «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարումների» մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը:


Նշված ֆերմաներում արտեզյան ջրերի մեկ խորանարդ մետրն արժե 1 դրամ, սակայն այժմ վճար գանձվում է օգտագործված ջրի 5 տոկոսի դիմաց(այսինքն 0.05 դրամ խորանարդ մետրի դիմաց): Արարատի եւ Արմավիրի մարզերին նախարարությունն առաջարկում է սահմանը բարձրացնել մինչեւ 50 տոկոս, իսկ վերգետնյա ջրերի համար՝ մինչեւ 10 տոկոս:


Հայաստանի Հանրապետական կուսակցության մի շարք պատգամավորներ անհանգստանում են, որ արդյունքում կբարձրանա ձկան գինը: Սակայն նախարարը նշել է, որ ջրի դերը ձկան ինքնարժեքի հարցում չնչին է, իսկ ծախսն այդ դեպքում կարող է ավելի քիչ լինել. Օրինագիծը միտված է ջրի խնայողությանը: «Մատչելիության համար շատ ձկնաբույծներ չեն օգտագործում աերատորներ, որոնք ջուրը հարստացնում են թթվածնով: Այս հարցը շատերը լուծում են հոսող ջուր օգտագործելով: Սակայն սպառվում է Արարատյան դաշտի արտեզյան ջրերի պաշարը»,-  հայտնել է նախարար Արամ Հարությունյանը:


Իր հերթին բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը հայտարարել է, որ այժմ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի ընդհանուր պաշարը կազմում է 4700 լիտր վայրկյանում: Այն պետք է երեք անգամ նվազեցնել, որպեսզի ջրի մակարդակը հետագայում էլ չիջնի:


«Յունիֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ ձկնարտադրությունը կարող է կազմել 10-12 տոննա մեկ խորանարդ ջրի դիմաց, իսկ աերատորների կիրառմամբ՝ 25 տոննա, մինչեւ 60-70 տոննա ձկնատվության բարձրացման տարբեր ենթակառույցներով տնտեսություններում: «Վերջին ժամանակներում ձկնամթերքի միջին գինը 1300-1400 դրամ է կիլոգրամի դիմաց: Այժմ շուկայում որոշակի պակասուրդի պատճառով այն մի փոքր ավելի թանկ է, սակայն եթե օրենքն ընդունվի, վնազագույնը կբարձրանա 200-300 դրամով»,- նշել է Ա.Մկրտչյանը:

Նույն շարքից