Բիզնես Տնտեսություն 

Ուորան Բաֆֆետը գնել է իսրայելական Teva ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ

analitik.am

Ամերիկյան միլիարդատեր Ուորան Բաֆֆետի  Berkshire Hathaway հոլդինգը գնել է իսրայելական Teva դեղագործական ընկերության  18.9 մլն. արժեթղթեր, որոնց արժեքը կազմել է  358 մլն. ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է CNBC-ը:

Teva-ի  արժեթղթերի գինը բարձրացել է 11%-ով, ինչն էլ իր հերթին  նպաստել է այլ դեղագործական կազմակերպությունների արժեթղթերի գնի աճին:

Բաֆֆետը տիրապետում է նաև ամերիկյան Johnson & Johnson և ֆրանսիական  Sanofi ընկերությունների բաժնեմասերին: Հունվարի վերջին  Berkshire Hathaway-ը  JP Morgan բանկի և  Amazon ընկերության հետ միասին հայտարարեցին, որ միասին կազմակերպություն են ստեղծելու, որն առողջապահական ոլորտում զբաղվելու է ուսումնասիրությունների և հետազոտությունների անցկացմամբ:

Teva Pharmaceutical Industries Ltd.-ն աշխարհում դեղագործական առաջատար ընկերություններից մեկն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Իսրայելում:

 

Նույն շարքից