Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին խոստացել է աշխատանքից հեռացնել Կլիչկոյին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է ազատել Վիտալի Կլիչկոյին Կիևի քաղաքային պետական ​​կառավարման նախագահի պաշտոնից: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով УНИАН-ին։

Իրանում ուկրաինական օդանավի վթարի արդյունքում զոհվածների հետ հրաժեշտի արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Կիևի Բորիսպոլ օդանավակայանում, նախագահին են մոտեցել մի խումբ ակտիվիստներ:

Քաղաքապետի գործողություններից վրդովված Կիևի բնակիչները պահանջել են, որ նախագահը ստորագրի Կլիչկոյի պաշտոնանկության մասին հրամանագիրը: Զելենսկին զրույցի ընթացքում հայտարարել է պահանջը կատարելու պատրաստակամության մասին․ «Ես կստորագրեմ»,-ասել է նա։

Նույն շարքից