Հասարակություն 

Կոտրել են Amazoni-ի ղեկավարի հեռախոսը․ Կասկածի տակ է հայտնվել Սաուդյան Արաբիայի գահաժառանգը

analitik.am

Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի բջջային հեռախոսը կոտրել են այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը WhatsApp-ում նրան ուղարկել է վնասակար ֆայլով հաղորդագրություն: Այս մասին հայտնում է «The Guardian» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ լրտեսության համար նախատեսված ծրագրերը կարող էին հայտնվել Բեզոսի հեռախոսում 2018 թվականի մայիսին, Սաուդյան Արաբիայի գահաժառանգի կողմից ուղարկված ֆայլերի միջոցով: Դրանից հետո, ըստ աղբյուրների, հսկայական թվով ֆայլեր են ներբեռնվել գործարարի հեռախոսից:

Նույն շարքից