Հայաստան Քաղաքականություն 

Դավիթ Հարությունյանը և Արմեն Աշոտյանը հյուրընկալել են Թոմաս Շրապելին

analitik.am

Այսօր «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը և հիմնադրամի արտաքին քաղաքականության և անվտանգության ուղղության ղեկավար Արմեն Աշոտյանը հյուրընկալել էին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Դր. Թոմաս Շրապելին:

Պարոն Շրափելը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել հիմնադրամի ընթացիկ գործունեությանը։

Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «Լույսի» ոլորտային ծրագրերը, ինչպես նաև հետազոտական աշխատանքները մի շարք ուղղություններով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հիմնադրամների միջև հետագա համագործակցության ուղիները և պայմանավորվեցին զարգացնել գործընկերային կապերը։

Նույն շարքից