Իրավական 

Միմյանց ուղղությամբ նետել են ապակյա շշեր, բաժակներ. Խուլիգանություն՝ Երևանի ռեստորաններից մեկում

analitik.am

Հունվարի 21-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորանային համալիրներից մեկում կռիվ է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ին, նշված ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մի խումբ տղամարդիկ փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, միմյանց ուղղությամբ նետել են ապակյա շշեր, բաժակներ, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեորել այլ հաճախորդների նկատմամբ և խաթարել ռեստորանային համալիրի աշխատակիցների բնականոն աշխատանքը:

Միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվել է: Նրանցից երկուսը բերման են ենթարկվել, մեկը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում, մեկը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց, մյուսներին

Նույն շարքից