Քաղաքականություն 

Այ հենց սրա համար էլ Մոսկվայում, Թեհրանում, Վաշինգտոնում Արմեն Գրիգորյանին մարդու տեղ չեն դնում. Հակոբյան

analitik.am

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առնվազն կասկածելի շրջանակներից կառավարվող «Թրանսփարեսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը մեր երկրում կոռուպցիայի նվազում է արձանագրել՝ իր աղյուսակում Հայաստանին 180 երկրների մեջ տեղավորելով 77-րդ տեղում: Մի կողմ թողնենք տրամաբանական հարցը, թե ինչու՞ մեր քաղաքացին ավելի լավ չի ապրում, եթե կոռուպցիան նվազել է: Նաև մի կողմ թողնենք ժողվարչապետի կողմից խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աջ ու ձախին պաշտոնների նշանակելու փաստի և պետական գանձագողության պարագայում կոռուպցիայի ցուցանիշի նվազման կորելիացիայի անտրամաբանականությունը:

Ինչու չէ, նաև մի կողմ թողնենք տրամաբանական խզվածքը, թե ինչպես է ստացվել, որ երկրում «կոռուպիցիայի նվազմանը» զուգահեռ խայտառակ կերպով նվազել են արտասահմանյան ներդրումները:

Անդրադառնանք գլխավորին: Գիտե՞ք, թե ինչու՞ է «Թրանսփարանսին» նման շաբաշներ անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին: Որովհետև իրենք նույնպես զավթողների շարքում են, իրենք նույնպես փայատեր են: Ատելության կուսակցության շարքերում սրանք պատգամավորներ ունեն, սրանք ԱԽՔ ունեն: Պատկերացնու՞մ եք՝ ինչ կարգի են օկուպացրել երկիրը, ինչ կարգի ազդեցություն ունեն ժողվարչապետի վրա, որ ստիպեցին նրան անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն իրենց հանձնել: Սորոսի գրասենյակի հետ «ոչ մի կապ չունեցող», տարբեր երկրների հետախուզական ծառայությունների հետ «ոչ մի կապ չունեցող» «Թրանսփարենսին» Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում մարդ է նշանակում, որ պետական գաղտնիքներին հասանելիություն ունենա: Այ հենց դրա համար էլ Մոսկվայում, Թեհրանում, Վաշինգտոնում այդ մարդուն մարդու տեղ չեն դնում, մեր երկրին էլ չասեմ, թե ինչ աչքով են նայում: Փաստացի, «Թրասփարանսին» ինքն իրեն է լավություն անում:

Եթե չանի, ժողվարչապետը «Թրասփարանսիի» ԱԽՔ-ին էլ, պատգամավորներին էլ ականջներից բռնած փողոց կշպրտի: Ի դեպ, Ատելության կուսակցությունը 180 երկրների շարքում 77-րդը լինելու փաստից պետք է որ վատ զգա: Ստացվել է այնպես, որ աշխարհացունց հեղափոխությունից շուրջ 2 տարի անց իրենց իսկ հռչակած «ժողովրդավարության բաստիոնը» կոռումպացիայի ցուցանիշով ընդամենը 77-րդ է: Մինչդեռ «ժողովրդավարության բաստիոնը» առնվազն հնգյակում պետք է լիներ»:

 

Նույն շարքից