Հասարակություն Տեսանյութեր 

Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն, ինչ այսօր կատարվում է, այս օրով չի ավարտվելու. Հրայր Թովմասյան

analitik.am

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը ՀՔԾ քննիչների կողմից իրականացվող խուզարկությունը:

Խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Թովմասյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին, որ համակ ուշադրությամբ հետևում են ողջ պրոցեսին: Այս պրոցեսի հանրային վերահսկողությունն ինձ համար շատ կարևոր է»:

«Ուզում եմ ասել, որ 2-3 անգամ հրավիրվել եմ հարցաքննության, իսկ այսօր արդեն տանն են ինչ-որ քննչական գործողություն կատարել: Իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը՝ այդ ամբողջը տեսաձայնագրվի: Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն, ինչ այսօր կատարվում է, այս օրով չի ավարտվելու, ցավոք դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով ինչ ասաց, ինչպես վարվեց և այլն չի լինելու: Ես իմ միջնորդությունը միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի, բոլոր գործողությունները տեսաձայնագրվեն»:

Թովմասյանի համար անհասկանալի է, թե ինչու է քննչական մարմինը ձեռնպահ մնում և մերժում միջնորդությունները. «Դա պետք է, որպեսզի հետո տարընթերցումներ տարբեր մեկնաբանություններ չլինեն»:

Նույն շարքից