Միջազգային Քաղաքականություն 

Պոմպեոն զայրացել է լրագրողի հարցից հետո

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զայրացել է հաղորդավար Մերի Լուիզ Քելիի վրա, երբ հարցազրույցի ժամանակ նա հարց է ուղղել Ուկրաինայի մասին:

Հարցազրույցի ընթացքում լրագրողը ցանկացել է փոխել զրույցի թեման և հարցրել է, արդյոք նա ներողություն կխնդրի Կիևում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչից: Ի պատասխան՝ Պոմպեոն նշել է, որ եկել է խոսելու Իրանի մասին․ «Ես գիտեմ, թե որն էր մեր քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ այս վարչակազմի գոյության երեք տարիների ընթացքում: Ես հպարտ եմ մեր կատարած աշխատանքով»,-ասել է նա:

Ուկրաինայի վերաբերյալ հարցերից հետո հարցազրույցն ավարտվել է։ Պոմպեոն ոտքի է կանգնել, կռացել է և մի քանի վայրկյան լուռ նայել է Քելիին: Որոշ ժամանակ անց հաղորդավարին կանչել են պետքարտուղարի հետ խոսելու համար՝ առանց ձայնագրության: Հանդիպման ընթացքում նա զայրացել է, քանի որ հարց է հնչել Ուկրաինայի մասին, ինչպես նաև դիմելով Քելիին հարցրել է արդյոք իր կարծիքով ամերիկացիներին հետաքրքիր է այդ մասին իմանալը։

Նույն շարքից