Հասարակություն 

Կադիրովի լուսանկարի տարածման համար 25 մարդ է ձերբակալվել

analitik.am

Չեչնիայում ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 25 մարդու, ովքեր ներգրավված են կոլաժի տարածման մեջ, որում պատկերված է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը՝ ուղղափառ հոգևորականի հագուստով: Այս մասին հաղորդում է «Кавказ.Реалии»՝ հղում անելով իր աղբյուրին:

Ըստ տեղեկությունների հունվարի 24-ին և 25-ին 11 մարդ է ձերբակալվել Շալի քաղաքում, ևս 4 հոգու բերման են ենթարկել Գերմենչուկ գյուղում, իսկ Կուրչալոևսկի շրջանում՝ 10 մարդ:

Ենթադրվում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ոչ միայն նրանց, ովքեր ուղարկել են կոլաժը, այլև նրանց, ովքեր ստացել են այն: Նրանց թվում կան դպրոցականներ, 25-30 տարեկան երիտասարդներ և 62-ամյա տաքսու վարորդ:

Բոլորին տեղափոխել են Շալի շրջանի ՆԳՆ դեպարտամենտի ժամանակավոր կալանավայր, որտեղ նրանք գիշերել են: Հրապարակման համաձայն, ձերբակալվածներին ծեծի են ենթարկում:

Նույն շարքից