Հասարակություն 

Շերեմետևո օդանավակայանում իր երկու որդիներին լքած տղամարդը բացատրել է իր արարքը

analitik.am

Շերեմետևո օդանավակայանում իր երկու որդիներին լքած տղամարդը բացատրել է, որ չի վստահում տղաների մորը: Այս մասին հայտնում է Լենտան։

Նշվում է, որ երեխաների հայրը՝ Վիկտոր Գավրիլովը վերջին շրջանում աշխատել է անվտանգության ընկերությունում: Գործուղումների ժամանակ նա երեխաներին թողել է սոցիալական աջակցության կենտրոնում և վերադառնալուց հետո վերցրել է նրանց:

Երեխաների մայրը՝ Օլգան, մի քանի անգամ հեռացել է ընտանիքից, և, վերջնականապես լքել որդիներին ու ամուսնուն: Կնոջ հարազատներն ասել են, որ մինչև վերջերս չգիտեին նրա գտնվելու վայրի մասին: Նրանք փորձել են օգնել իրենց թոռներին, սակայն հայրը պարբերաբար արգելել է նրանց շփվել երեխաների հետ: Քաղաքից հեռանալու ցանկության մասին հայրը երեխաների ասել է դպրոցում, որտեղ սովորել է ավագ որդին: Նա պնդել է, որ Մոսկվայում բնակարան ունի, և աշխատանք կգտնի:

Ընտանիքը գրանցված չէ սոցիալական ապահովության մարմիններում և չի եղել անապահով ընտանիքների ցանկում։

Նույն շարքից