Հասարակություն 

Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել

analitik.am

Ալժիրի հյուսիս-արևելքում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Algerie 24-ը:

Վթարը տեղի է ունեցել Օում էլ-Բուաջի նահանգում: Հրապարակման համաձայն՝ վթարից հետո ինքնաթիռը բռնկվել է։

Ըստ Mediadefense-ի՝ վթարի ենթարկված ինքնաթիռն Ալժիրի ռազմաօդային ուժերի 121-րդ ջոկատի Су-30 կործանիչն է: Նախկնական տվյալներով՝ վթարի արդյունքում երկու մարդ է մահացել՝ օդաչուն և հրաձիգը: Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Նույն շարքից