Միջազգային Քաղաքականություն 

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջադ Դիրը Twitter-ի իր էջում։

Նրա խոսքերով, նախագահներին հաջողվել է համաձայնության գալ Սիրիայում ընդհանուր նպատակների շուրջ. «Երկուսն էլ կարծում են, որ Իդլիբում բախումները պետք է դադարեցվեն։ Երկու ղեկավարները խոսել են Լիբիայում արտաքին միջամտությունից ազատվելու, ինչպես նաև հրադադարի հաստատման անհրաժեշտության մասին»,-գրել է Դիրը:

Բացի այդ, նա ասել է, որ Թրամփը զրույցի ընթացքում կոչ է արել իր թուրք գործընկերոջը լուծել Միջերկրական ծովում Հունաստանի հետ տարածքային վեճը:

Նույն շարքից