Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլի երազած ձևով ավտոն քաշեցին դեմս ու փռեցին ասֆալտին. Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեց

analitik.am

Քիչ առաջ Ոստիկանության 6-րդ վարչությունից ազատ արձակվեց նաև Կոնստանտին Տեր-Նակալյանը, ում բերման էին ենթարկել ապօրինի զենք պահելու կասկածանքով:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ բերման է ենթարկվել այն պահին, երբ ցանկացել է գնալ ու աջակցել Նարեկ Մալյանին. «Նիկոլի երազած ձևով ավտոն քաշին իմ առաջ ու ասֆալտին փռեցին: Որևէ հիմնավորում չներկայացրեցին և միայն տեղում ասացին զենքի մասին, ինչը զավեշտ է»:

Տեր-Նակալյանը նշեց, որ ինքը որևէ զենք չունի. «Բերման ենթարկելիս բիրտ ձևով չեն ծեծել, նման բան չի եղել, բուժօգնությունից հրաժարվել եմ: Ամեն ինչ տեղի է ունեցել բեմադրության կանոններով սահմանված կարգով»:

 

Նույն շարքից