Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Երբ է Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանին ասել, որ իջևանցու փեսա է. ՍԴ նախագահը բացում է փակագծերը

analitik.am

 

 

Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել եմ անցած տարվա դեկտեմբեր ամսին, եթե չեմ սխալվում, խոսակցությունը վերաբերում էր վարկային մի շարք պայմանագրերին, որոնք անհրաժեշտ էին: Պետք էր դրանք արագ վավերացնել: Վարչապետը, միանգամայն դրա իրավունքն ունենալով, խնդրել էր, որպեսզի դա հնարավորինս արագ քննարկվի, որովհետև մենք ունեինք նաև միջազգային պարտավորություններ, ինչին ընդառաջել ենք։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը. «Նույնն արել ենք այս տարի՝ առանց վարչապետի զանգի»։

Շարունակելով Փաշինյանի հետ ունեցած հարաբերությունների մասին թեման՝ Թովմասյանը նշել է, որ ինչպիսին էլ դրանք բնութագրեն, ինչպիսին էլ հանրությունն ընկալի, ինչպիսին էլ մյուս կողմն այդ հարաբերություններին վերաբերվի, դրանք չեն կարող որևէ հետք, բիծ թողնել պետության խնդիրներ վրա․ «Եթե նույնիսկ օդում կախված լուրեր կան, որ այդ հարաբերությունները լարված են, դրանք աշխատանքային հարաբերությունների, մեր լիազորությունների իրականացման վրա որևէ նշանակություն, որևէ հետք չեն թողել։ Մենք պետք է իրոք կարողանանք սահմանազատել, թե որտեղ է ավարտվում անձնականը և որտեղ է սկսվում պետականը։ Եթե մի տեղ մենք հանկարծ այդ պետականը և անձնականը գերադասեցինք, վեր դրեցինք պետականից, այդ դեպքում պետությունը կավարտվի։ Ընդհանրապես նման հարաբերությունները և՛ օրենսդիր իշխանության հետ, և՛ դատական, և՛ հանրապետության նախագահի հետ, շատ նորմալ են»։

Հարցին, դեմ առ դեմ շփում եղե՞լ է Փաշինյանի հետ, և արդյո՞ք ինքն ասել է, որ իջևանցու փեսա է, Թովմասյանը մի դեպք է հիշել․ «Ընկերներսի հետ, որոնց կանայք արմատներով Արցախից են, երբեմն հումոր էի անում՝ ասելով՝ տեսեք, ես հեռատես էի, դուք չէ, դուք սխալվեցիք, ես ավելի ճիշտ էի, ավելի հեռատես էի։ Սակայն ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին երբեք այդ մասին չեմ ասել։ Երբ 2017 թվականին խորհրդարանական ընտրություններից հետո բոլոր խմբացկությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահներն այցելել էին Արցախ, սեղանի շուրջը հերթական անգամ Արցախի բարիքներից էինք օգտվում՝ խորովածից, եղավ խոսակցություն, որ Արցախում խոզի միսն առանց կաշին հանելու են օգտագործում, ես ասացի, որ այդպես է նաև Իջևանում, Փաշինյանը հարցրեց, թե որտեղից ես դա գիտեմ, ես էլ ասացի, որ իջևանցու փեսա եմ։ Ես այդ ժամանակ եմ ասել, վկաներ կան։ Եվ եթե այն ժամանակ պետիրաական հարցերի հանձնաժողովի նախագահը գիտեր, գուշակում էր, թե ինչ է լինելու մեկ տարի հետ, և որոշել էր դրա մասին ասել, ես ուղղակի զարմանում եմ։ Կարծում եմ, որ որոշ մարդիկ շփոթում եմ քաղաքավարության կանոնները քծնանքի հետ»։

 

 

 

 

Նույն շարքից