Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանն իր հանրային ճանաչելիության համար պարտական է հեղափոխությանը. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրենը, նրա՝ հանրությանը ճանաչելի գործունեությունը սկսվել է հեղափոխությունից հետո: Արթուր Վանեցյանը հանրային ճանաչելիության համար պարտական է բացառապես հեղափոխությանը, թիմին ու մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի վստահությանը: Մենք պետք է հասկանանք՝ նրա այսօրվա հայտարարություններին պետք է վերաբերվենք որպես ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունների՞, թե՝ ենթադրյալ քաղաքական հայտ ներկայացնող Արթուր Վանեցյանի հայտարարությունների: Դրանք տարբեր բաներ են: Այսօր Ազգային ժողովում հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ում խոսքերով, Վանեցյանի կողմից արվող քաղաքական հայտարարությունները բավականին մակերեսային են. «Արթուր Վանեցյանը չունի որևէ քաղաքական կապիտալ»:

Կոնջորյանը կարծում է, որ Արթուր Վանեցյանի հայտարարությունները որոշակիորեն իրականությունից կտրվածության դրևորումներ ունեն. «Քաղաքական կոնկրետ ասելիքի բացակայություն կա: Դրանք ավելի շատ երևալու ցանկությամբ են պայմանավորված»:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր հերթին հայտարարեց, որ պետք չէ անդրադառնալ Վանեցյանի հայտարարություններին, քանի որ նա հանրային կերպով դեռևս հայտ չի ներկայացրել. «Երբ ԱԱԾ տնօրենը կհայտարարի քաղաքականությամբ զբաղվելու մասին, բոլորի դիրքավորումները հստակ կլինեն ու պարզ կլինի նաև մեր արձագանքը: Իսկ մինչ այդ մենք այլևս չենք անդրադառնալու Վանեցյանի հայտարարություններին:

Նույն շարքից