Իրավական Տեսանյութեր 

Բերման ենթարկվեց Աշտարակ քաղաքի Թամազյան փողոցից /տեսանյութ/

Հունվարի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ժամը 14.30-ի սահմաններում քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Աշտարակ քաղաքի Թամազյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Աղձք գյուղի 55-ամյա մի բնակչի:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը կանեփ է, քաղել է Ագարակ գյուղի ձորում վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն առգրավվել է:

Նշանակվել են դատանյութագիտական և դատատոքսիկաքիմիական փորձաքննություններ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից