Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Հրաժարական է տվել կորոնավիրուսով վարակված քաղաքի քաղաքապետը

analitik.am

Չինական Ուհան քաղաքի քաղաքապետը, որը դարձել է նոր կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնը, հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին՝ ի նշան բնակիչների առջև իր մեղքի ընդունման: Այս մասին Չժոու Սյանվանն ասել է CCTV-ին տված հարցազրույցում:

Քաղաքապետը նշել է, որ ավելի քան 10 միլիոն բնակչություն ունեցող քաղաքն ամբողջությամբ փակելու որոշումը մարդկության պատմության մեջ ընդունվել է առաջին անգամ: Ըստ նրա, այս եղանակով իսկապես հնարավոր է զսպել վիրուսի տարածումը։

Միևնույն ժամանակ, իշխանությունները, տեղի ունեցածի պատճառով, հավանաբար, բացասական հետք են թողել պատմության մեջ․ «Այնուամենայնիվ, եթե դա կօգնի զսպել վիրուսի տարածումը, ես պատրաստ եմ իմ վրա վերցնել ողջ պատասխանատվությունը»,-ասել է Սյանվանը՝ հավելելով, որ մտադիր է հրաժարական տալ:

Քաղաքապետը նշել է նաև, որ կարանտինի տակ գտնվող մարդկանց տրամադրվում է անվճար և պատրաստի սնունդ ու բժշկական օգնություն․ «Այնուամենայնիվ, այդ միջոցառումներից մի քանիսը դեռ հեռու են կատարյալից»,-ասել է նա։

Նույն շարքից