Բարի օր Վերլուծական Քաղաքականություն 

Այս կրկեսն անցնում է արդեն բոլոր սահմանները. Անի Հովհաննիսյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես սովորություն ունեմ, երբ հանդիպում եմ անտրամաբանական և անհեթեթ իրավիճակների, զբոսնում եմ քաղաքում, ուսումնասիրում մարդկանց,փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում զուգահեռ իրականությունում, չքաղաքականացված մարդկանց կյանքում, ովքեր ապրում են առօրյա հոգսերով:

Այսօր այդ օրերից էր: Կատարվող կրկեսին զուգահեռ, ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի հայտարարած 100-ից ավել «փաստերի», ես այսօր տեսա շատ տխուր, կոտրված, հիասթափված դեմքեր, երիտասարդների, որոնց աչքերում չկա փայլ, կրակ, այլ՝ միայն հոգսեր և մռայլություն: Ցերեկվա պիկ ժամին քաղաքի ամենաակտիվ վայրերում համարյա դատարկություն, մռայլություն և աղքատություն է:

Իհարկե, կարելի է անդադար զբաղվել հիմարությամբ՝ գրչի նկար հրապարակել՝ որպես փաստ, ասֆալտին փռել բոլորին՝ ապահովելով էժանագին սերիալի հերթական սերիան, մտածել, որ մեր ժողովուրդն այնքան անգրագետ է, որ շարունակելու է ծափահարել բոլոր քայլերին, որոնք կատարում է իրեն մեսիա հռչակած անձնավորությունը... Կարելի է, բայց մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնցով էլ հենց պետք է զբաղվի կառավարությունը:

Ի վերջո, միջին վիճակագրական քաղաքացուն լրիվ մեկ է հիբրիդային հեղաշրջում, տնտեսական հեղափոխություն, հակահեղափոխականների դավադրություններ բառերը... Այդ բառակույտերով նա չի կարողանալու լուծել իր և իր ընտանիքի բազմաթիվ խնդիրները:

Այս կրկեսն արդեն անցնում է բոլոր սահմանները՝ վտանգելով թե մեր պետության գոյությունը, թե մարդկանց ֆիզիկական գոյությունն ու ներկայությունը Հայաստանում»:

Նույն շարքից