Կորոնավիրուս Հասարակություն 

Չինաստանը պատերազմ է հայտարարել կորոնավիրուսին

analitik.am

Չինաստանը պատերազմ է հայտարարել կորոնավիրուսին: Այս մասին ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

«Մենք անպայման պետք է հավատանք հաջողությանը, մենք անպայման կհաղթենք վիրուսին: Մենք վճռական ազգային պատերազմ ենք վարում թոքաբորբի դեմ՝ մինչև հաղթական վերջնակետը»,-ասել է Սին: Նա շեշտել է, որ երկրի բոլոր պետական ​​կառույցներն ու կուսակցական մարմինները համախմբել են ուժերը՝ վիրուսի վերացման խնդիրը լուծելու համար:

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով մահացածների թիվը կազմում է 910 մարդ: Չինաստանում վարակվածների թիվն աճել է մինչև 40 հազար մարդ:

Նույն շարքից