Հոգեբանի անկյուն 

Տագնապայնության պատճառները

analitik.am

Տագնապը յուրաքանչյուրիս մոտ հանդիպող հոգեբանական երեւույթ է: Այն մեզ կարող է ուղեկցել ցանկացած իրավիճակում, տարբեր հույզերի եւ զգացմունքների դրսեւորմանը զուգահեռ: Մեր առօրյա պարտավորությունները եւս իրենց մեջ պարունակում են տագնապածին տարրեր, բայց այս ամենն իհարկե չափի սահմաններում: Դրանք ինչ-որ տեղ հանդիսանում են խթանիչներ մեր ներաշխարհի հնարավորությունները վերանայելու, հնարավոր բարդությունները հաղթահարելու  համար: Հաճախ դրանք մեզ նույնիսկ շատ անհրաժեշտ են ապահովելու մեր մշտական ինքավերահսկումն ու ձգտումները: Այս ամենն, իհարկե, վերաբերում է այն դեպքերին, երբ տագնապայնության սանդղակը նորմայի սահմաններում է: Տագնապայնության հիվանդագին դրսեւորումները կարող են հիմնովին դեպի բացասական փոխել մեր կյանքի ընթացքը: Այս դեպքում ավելանում է վստահության պակասը, ընկնում է ինքնագնահատականը:

Այսօրվա հոգեբանական մեթոդաբանության մեջ գոյություն ունեն արհեստավարժ թեստեր, որոնք հնարավորություն են տալիս արագ ու արդյունավետ բացահայտելու անհատի տագնապայնության աստիճանը: Բայց բացահայտման այդ գործընթացը պետք է վերահսկվի միմիայն մասնագետի կողմից: Այս ամենն ի գիտություն:


Այժմ անդրադառնանք տագնապայնության կամ լուրջ անհանգստության օջախին: Դրանք կարող են լինել ենթագիտակցական մակարդակում  կուտակված երեւույթներ, որոնք հետեւանք են կամ մանկական տրավմաների, կամ` առօրյա սթրեսների կուտակման: Բացահայտել կարող ենք միայն մասնագետի աջակցությամբ: Վերանայեք Ձեր հնարավորությունները: Ձեր ձեռքերում է գտնվում Ձեր խնդրի լուծման բանալին:



Զանի Հարոյան

 

Նույն շարքից