Հասարակություն Ռազմական 

Սիրիայում ամերիկացի զինծառայողների կրակոցների հետևանքով մահացել է 14-ամյա տղա

analitik.am

Սիրիայի Հասեկե նահանգում ամերիկացի զինծառայողները վիճաբանության մեջ են մտել տեղի բնակչության հետ և կրակ բացել, որի հետևանքով զոհվել է 14-ամյա տղա, վիրավորվել ևս 1 մարդ: Այս մասին հայտնել է  Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը:

Հայտնի է, որ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ երթուղուց շեղված ԱՄՆ ԶՈՒ զորասյունը փետրվարի 12-ին Հասեկեի Հարբաթ-Համո շրջանում կանգնեցվել է կառավարական ստորաբաժանման զինվորների կողմից:

Ըստ Բորենկովի՝ հակամարտության հետագա սրացումը հաջողվել է կանխել շնորհիվ դեպքի վայր հասած ռուս զինծառայողների, որոնք օգնել են դուրս բերել ԱՄՆ ԶՈՒ զորասյունը:

Նույն շարքից