Միջազգային Քաղաքականություն 

Լավրովը գնահատել է ռուս-թուրքական հարաբերությունները

analitik.am

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ թեև Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ ամեն հարցում պետք է համաձայն լինի Անկարայի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Լավրովը նշել է, որ երկու երկրների միջև ոչ մի խնդրի շուրջ չի կարող լինել լիակատար համաձայնություն, հակառակ դեպքում «ճնշում է գործադրվում»: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև սիրիական Իդլիբի հետ կապված պայմանավորվածությունը չի նշանակում, որ Ռուսաստանը հրաժարվում է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարից:

Հիշեցնենք, որ 2018 թ. սեպտեմբերին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է հուշագիր՝ Իդլիբի էսկալացիոն գոտում իրավիճակը կայունացնելու համար:

Նույն շարքից