Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Առաջին ռուսաստանցին է վարակվել կորոնավիրուսով

analitik.am

Առաջին ռուսաստանցին է վարակվել Կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Լենտան՝ հավելելով, որ վերջինս գտնվել է Ճապոնիայի ափին կայանված զբոսաշրջային նավում:

Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանությունից հայտնում են, որ առաջիկայում ռուս կնոջը կտեղափոխեն հիվանդանոց, որտեղ նա բուժման կուրս կանցնի:

Փետրվարի 16-ին հայտնվել էր, որ նշյալ նավում Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 355-ի: Տարեց ուղևորներին դուրս են բերել նավից, մյուսներն այնտեղ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել կարանտինի ժամանակը՝ 14 օր:

 

Նույն շարքից