Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Չինաստանից Ղազախստան տեղափոխված հայուհին 14-օրյա կարանտինից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

analitik.am

Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված 83 ղազախստանցիները և արտասահմանցիները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը, 14 օրվա կարանտինից հետո դուրս են գրվել Նուր Սուլթանի հիվանդանոցից: Այս մասին հայտնում է Казинформ գործակալությունը:

«Փետրվարի 2-ին մեզ մոտ են բերել Ուհան քաղաքում սովորող ուսանողների: Նրանց մեջ են Բելառուսի հինգ և Հայաստանի մեկ քաղաքացի, իսկ մյուս բոլոր ուսանողները Ղազախստանի քաղաքացիներ են: Նրանք մեզ մոտ 14-օրյա կարանտին են անցել: Այդ ընթացքում մենք մի շարք հետազոտություններ ենք անցկացրել՝ ներառյալ պոլիմերազային շղթայի ազդեցությունը՝ կորոնավիրուսի վարակը բացառելու նպատակով: Բացասական արդյունքներ են ստացվել: Հիվանդներից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Գոհացնող վիճակում այսօր նրանք դուրս են գրվել հիվանդանոցից և մեկնել տուն»,- ասել է ղազախ մասնագետը:

Նույն շարքից