Լրահոս Հասարակություն 

Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կեղծիքով է եղել. Գեղամ Մանուկյան

analitik.am

«Չեմ կարող չասել։ Այլևս բավ է։ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կեղծիքով է եղել, կա քրեական գործ ու ուղարկվել է դատարան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։

«Մեծ սուտ է։ Ախր դեռ երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ իր դատախազությունը չի հաստատել Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի դեմ առաջադրված մեղադրանքը։ Նորից ետ է ուղարկել քննիչներին։ Լավ, ամոթն էլ լավ բան է»,-նշել է նա։

Նույն շարքից