Հասարակություն Տեսանյութեր 

Ատելություն տարածող կանայք հնարավոր է անհաջողություններ են ունեցել անձնական կյանքում. Հոգեբան

analitik.am

Ատելության խոսքը շատ գործածում են նրանք, ովքեր ունեն ներանձնային կամ միջանձնային կոնֆլիկտներ: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հոգեբան Իրինա Ծատուրյանը. «Ֆեյսբուքյան հարթակը թույլ է տալիս նաև անտեսանելի լինել: Մարդը փորձում է իր ապակառուցողական էմոցիաներն արտահայտել՝ դրա համար ընտրելով թիրախ»:

«Ես մի անգամ հատուկ նայել եմ այն հասցեները, որոնք ատելություն են տարածում: Նրանք կամ 20-25 ընկերներ ունեցող են, կամ ֆոտոներ չունեն: Կանանց դեպքում հնարավոր է, որ նրանք անհաջող են եղել անձնական կյանքում: Ես հաճույքով կօգնեմ նրանց՝ իբրև անձի, որպեսզի կարողանան կառավարել իրենց էմոցիաները: Մարդիկ պետք է հասկանան, որ ատելություն տարածելով, իբրև անձ, դեգրադացվում են»,-ասաց նա:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով էլ մի քանի ընկեր ունեցողների տարածած ատելությունը վտանգավոր չէ, Հայաստանում ատելության խոսքի տարածման հիմնական խնդիրը քաղաքական վերնախավն է՝ բոլոր կողմերից. «Հայաստանում չի ձևավորվել քաղաքական պայքարի քաղաքական մշակույթ»:

Մարտիրոսյանը խոսեց նաև լրատվամիջոցների մասին՝ նշելով, որ խմբագրությունները պետք է հեռացնեն ատելության խոսք տարածող մեկնաբանությունները:

Նույն շարքից