Իրավական Տեսանյութեր 

Արաբկիրի նախկին թաղապետը հրաժարվել է ցուցմունք տալ

Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանն այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե:

ՔԿ-ից դուրս գալուց հետո Շահինյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գործն իր հետ կապ չունի, ուստի հրաժարվել է ցուցմունք տալ. «Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Եթե իմանայի, կպատասխանեի: Ինչ-որ մեկն ասել է, որ ինձ ինչ-որ գումար է տվել: Ես նրան նույնիսկ չեմ ճանաչում»:

Շահինյանը չգիտի՝ իրեն կրկին կանչելու են, թե՝ ոչ, սակայն եթե կանչեն, պարտաճանաչ կերպով կներկայանա:

Ինչ վերաբերում է իր բնակարանում երեկվա խուզարկությանը նախկին թաղապետը ենթադրել է, որ դա կապ ունի նույն գործի հետ. «Ես արդեն պատրաստվում եմ դիմել դատարան՝ բողոքարկելու խուզարկության որոշումը»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից