Միջազգային Քաղաքականություն 

Իրանի նախագահը հայտարարություն է արել

analitik.am

Թեհրանը պատրաստ է տարածաշրջանային անվտանգության հարցերով Եվրամիության հետ բանակցությունների։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ևս մեկ անգամ հաստատելով միջուկային պայմանագրին հավատարիմ մնալու պատրաստակամությունը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստիից։

Ինչպես հետևում է Իրանի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությունից, Ռոհանին այդ մասին ասել է Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ հանդիպմանը, ով այցով գտնվում է Թեհրանում։

Իրանի նախագահի խոսքերով,  Թեհրանը չի ձգտում միջուկային պայմանագրի տապալվելուն և Իրանի իշխանությունները չեն հրաժարվել Եվրոպայի հետ բանակցություններից։

Նույն շարքից