Կորոնավիրուս Հայաստան Քաղաքականություն 

Խնդրում եմ, դադարեք ինձ ուղարկել Արսեն Թորոսյանի ու Ալեն Սիմոնյանի անհեթեթ արձագանքները կորոնավիրոսի խնդրի կապակցությամբ. Արման Սաղաթելյան

analitik.am

Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի ընկերներ,

խնդրում եմ, դադարեք ինձ ուղարկել Արսեն Թորոսյանի ու Ալեն Սիմոնյանի անհեթեթ արձագանքները կորոնավիրոսի խնդրի կապակցության: Չհասկացա, թե ինչու էին ոգևորվել, բայց իրենց պարագայում նորմալ է, որ պարզ, մարդկային մտահոգությունը եւ հստակ ու առարկայական հարցադրումները (որոնք մնացին անպատասխան) «խուճապ տարածելուց» չեն տարբերում:

Այնուամենայնիվ, եթե պնդում են, որ լիարժեք վերահսկում են իրավիճակն ու պատրաստ են հնարավոր վտանգներին, միայն ուրախ եմ: Եվ այս պնդումների ֆոնին հայ-իրանական սահմանը փակելու պահանջը դառնում է անիմաստ, քանի որ Հայաստանի պատկան մարմինները՝ առնվազն նախարարի ու ԱԺ փոխխոսնակի մակարդակով, հավաստիացնում են, որ խնդիրը ուռճացված է և իրենք կիրառում են անհրաժեշտ գործիքակազմ կորոնավիրուսի մուտքը մեր երկիր կանխելու, իսկ հարկ եղած դեպքում ունենք անհրաժեշտ ենթակառուցվածքներ, անձնակազմ ու միջոցներ երկրի ներսում վարակի դեմ կռիվ տալու համար: Հետևաբար, եթե, այնուամենայնիվ, փակեն հայ-իրանական սահմանը կնշանակի, որ մեր բոլոր մտահոգություններն արդարացի էին, իսկ այս պաշտոնյաների հավաստիացումներն ու ինքնագոհ հայտարարությունները՝ սին»:

Նույն շարքից