Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը որոշել է անձամբ խաղաղության պայմանագիր կնքել ահաբեկիչների հետ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է անձամբ պայմանագիր ստորագրել «Թալիբան» շարժման հետ, ինչը կհանգեցնի Աֆղանստանում խաղաղությանը: Այս մասին նա հայտարարել է Հնդկաստան թռիչքից առաջ լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այսկերպ ԱՄՆ նախագահը պատասխանել է համապատասխան հնարավորության դեպքում ահաբեկիչների հետ համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին հարցին․ «Ես իմ ստորագրությունը կդնեի դրա տակ»,-ասել է Թրամփը:

Նախագահի կարծիքով՝ «Թալիբանը» հոգնել են պատերազմելուց, իսկ Աֆղանստանի քաղաքացիները խաղաղ պայմանագիր են ուզում:

Նույն շարքից