Տեսանյութեր Քաղաքականություն 

Թող որևէ մեկն իշխանությանը արջի ծառայություն չմատուցի. Սուրեն Պապիկյան

analitik.am

Թող որևէ մեկն իշխանությանն արջի ծառայություն չմատուցի, կլինի գյուղապետ, քաղաքապետ, թաղային հեղինակություն։ Մենք դրա կարիքը չունենք։ ՀՀ քաղաքացուն ընձեռված հնարավորությունը և ՀՀ քաղաքացու իրավունքը որևէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի։ Սա մեր որդեգրած սկզբունքն է, սա մեր հավատամքն է, որից մենք չենք հրաժարվելու։Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը խոսելով քարոզարշավի ժամանակ ուղղորդման մասին։

Պապիկյանի խոսքերով, բոլորը հավասար են օրենքի առաջ և պատժվելու է հավասարապես բոլորի նման․ «Որևէ այլ կերպ ակնկալել, մտածել պետք չէ»։

Հարցին՝ ցուցումներ տրվել են արդյոք, Պապիկյանը նշել է, որ բոլորը գործում են իրենց տրված լիազորությունների շրջանակում, այն է՝ քարոզչություն իրականացնելը․ «Դա առաջիկա մեկ ամսվա բոլորիս անելիքն է։ Բայց դա չի նշանակում՝ եթե ես նախարար եմ, ուրեմն որևէ մեկը պետք է ինձ հաճոյանա և մարդկանց ստիպի ինչ որ բան անել»։

Այնուամենայնիվ, Պապիկյանը խնդրանքով դիմեց իրավապահներին և լրագրողներին աչալուրջ լինել։ Նմանատիպ արձանագրում անելուց հետո իրենք պատրաստ են համագործակցել, խնդիրը վեր հանել և խստագույնս պատժել յուրաքանչյուրին։

Նույն շարքից